Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.04.2017 | 00:25

Սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Կարապետի, Ստեփանոս Նախավկայի, Գրիգոր Լուսավորչի և Քո բոլոր սուրբ վկաների բարեխոսությամբ լսի՛ր ինձ՝ եղկելիիս, և ողորմի՛ր մեղավորիս: Փնտրի՛ր կորածիս, ձե՛ռք մեկնիր գլորվածիս, առաջնորդի՛ր մոլորվածիս, խավարից դեպի լո՛ւյս հանիր ինձ և ազատությո՛ւն շնորհիր հոգուս:

Հաստատի՛ր Քո սիրո մեջ և բևեռի՛ր Քո երկյուղին: Մաքրի՛ր հոգուս տաճարը և օթևանի՛ր ինձ մոտ: Փակի՛ր մեղքերիս դուռը և շուրջբոլորս պարսպապատի՛ր իմ ոսոխից, փրկի՛ր չար ու անիրավ մարդուց, առաքինության գործերով զարդարի՛ր և պարգևի՛ր Քո անճառ երանությունը: Ողորմի՛ր մեզ՝ ողջերիս, և պայծառացնելով լուսավորի՛ր մեր ննջեցյալների հոգիները:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ