Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Նուրի». մշակութային նոր սերունդ

«Նուրի». մշակութային նոր սերունդ
23.04.2017 | 13:35

«Նուրի» կրթական-մշակութային նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի ջանքերով ապրիլի 20-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ համերգ-երեկո նվիրված դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր, երգահան՝ Առնո Բարխուդարյանին և քառօրյա պատերազմի հերոսներին: Համերգի ընթացքում հնչեցին ժողովրդական, հայրենասիրական և հեղինակային երգեր, ինչպես նաև պարեր:

Համերգը իրենց ելույթներով զարդարեցին՝ Պապ Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Եվա Եգանյանը և այլոք: Համերգին ներկա էին բազում արվեստագետներ, Առնո Բարխուդարյանի ընկերները և կինը: Համերգ-երեկոյի ընթացքում խոսք ասեցին՝ Թատերական ինստիտուտի դոցենտ, դասախոս և Առնո Բարխուդարյանի մտերիմներից՝ Մարգարիտա Մնացականյանը, «Նուրի» կրթական-մշակութային նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ, Առնո Բարխուդարյանի աշակերտ՝ Գոռ Գորոյանը Առնոյի կինը՝ տիկին Անուշ Դավթյանը ով հուզված էր և չկարողացավ երկար խոսել, սակայն իր խորին երախտիքի խոսքը ասեց համերգի կազմակերպիչներին և աջակիցներին։ Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվեց Առնո Բարխուդարյանի համար բացված հաշվեհամարին: Համերգին աջակցին՝ Երևանի քաղաքապետարանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիան, որոնք իրենց հերթին առանձին հատկացում արեցին Առնո Բարխուդարյանին:

Սա «Նուրիե ՀԿ-ի առաջին խոշոր աշխատանք էր, որը կկրի շարունակական բնույթ։ Ապրիլի 29-ին կկայան հաջորդ ակցիան` առողջ ապրելակերպի ակցիա` հեծանվավազքի տեսքով: Ցանկացողները կարող են գրել «Նուրիե ֆեյսբուքյան էջի միջոցով կամ զանգահարել կայքում նշված համարներով։ «Նուրինե նախաձեռնում է նաև «Մշակութային նոր սերունդե նախագիծը, որի նպատակն է օգնել երիտասարդ արվեստագետներին գտնել ֆինանսավորում իրենց նախագծերի, ծրագրերի իրականացման համար։ Եվ ահա այս ծրագրի առաջին հաղթանակն է մայիսի 1-ին կայանալիք ներկայացումը, որը հիմնված է Պանիչի ստեղծագործությունների վրա և կոչվում է «Յոթ պատմություն»: Այս բեմադրության ռեժիսորն է Քաջիկ Սարգսյանը։

Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ