Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Զարուհի Փոստանջյանը հիվանդանոցում է

Զարուհի Փոստանջյանը հիվանդանոցում է
17.05.2017 | 09:59

Զարուհի Փոստանջյանն այս պահին հիվանդանոցում է գտնվում և ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, քանի որ ուսն ուռած է՝ ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանը:

«ՈՒսն ուռած է, այս պահին հիվանդանոցում է: Բժիշկները չեն թույլատրում անգամ մեր այցելությունները: Ասացին, որ մանավանդ երեխայի, ուղեղի ցնցման հետ կապված, պետք է հանգիստը չխաթարվի: Դրա համար էլ այցելություններ չեն թույլատրում: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1625

Մեկնաբանություններ