«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Պայթյուն Մանչեստրի մարզադաշտում

Պայթյուն Մանչեստրի մարզադաշտում
23.05.2017 | 19:33

Առնվազն 19 մարդ մահացել, 50-ը վնասվածքներ են ստացել Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի մարզադաշտում պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել, երբ մարդիկ լքում էին Manchester Arena համերգասրահը՝ փոփ աստղ Արիանա Գրանդեի ելույթից հետո: Ըստ բրիտանական ոստիկանության՝ պայթյունը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական գործողության հետևանք է: Reuters-ը հաղորդում է, որ պայթյունը կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ, սակայն Միացյալ Թագավորության իշխանությունները չեն հաստատել այս լուրը:


Վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում՝ պարզելու պայթյունի պատճառները:
Ավելի ուշ Մանչեստրի ոստիկանությունը հայտարարել է, որ մարզադաշտում պայթյունի զոհերի թիվը հասել է 22-ի, 59 մարդ վիրավոր է: «Կարող եմ հաստատել, որ հարձակվողը մարզադաշտում մահացել է»,- մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Իեն Հոփքինսը: Նրա խոսքով՝ ոստիկանությունը փորձում է պարզել՝ հարձակվողը միայնա՞կ է գործել: Հետաքննության մանրամասներ իրավապահները չեն հաղորդում, չի նշվում հարձակվողի քաղաքացիությունը:

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ