«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

«Մանչեստր Յունայթեդ»-ը՝ Եվրոպայի լիգայի հաղթող, Մխիթարյանը՝ մրցաշարում թիմի ռմբարկու

«Մանչեստր Յունայթեդ»-ը՝ Եվրոպայի լիգայի հաղթող, Մխիթարյանը՝ մրցաշարում թիմի ռմբարկու
25.05.2017 | 15:32

Անգլիական «Մանչեստր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող։ Չորեքշաբթի Ստոկհոլմում եզրափակիչ խաղում «Մանչեստր Յունայթեդը» 2:0 հաշվով առավելության հասավ Ամստերդամի «Այաքս»-ի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը բացեց Պոլ Պոգբան 18-րդ րոպեին, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը։

Եվրոպայի լիգայում խփած 6 գոլերով հայ ֆուտբոլային աստղը դարձավ մրցաշարում «Մանչեստր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն, երկրորդը Զլատան Իբրահիմովիչն է՝ 5 գոլով։
«Անչափ, անչափ, անչափ երջանիկ եմ այս երեկո մեր տոնած հաղթանակով: Նվիրում եմ այս մրցանակը ընտանիքիս, Մանչեստրին և բոլոր հայերին»,- Թվիթերում գրել է Մխիթարյանը: Մինչ խաղը սկսվելը հայտարարվեց լռության րոպե՝ ի հիշատակ Մանչեստրի ահաբեկչության զոհերի։ Եվրոպայի լիգան՝ նախկին ՈՒԵՖԱ-ի գավաթը եվրոպական ակումբային գլխավոր երեք մրցաշարերից միակն էր, որում «Մանչեստր Յունայթեդը» մինչ այժմ չէր հաղթել։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ