«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ռոնալդուն «վաճառքի» ենթակա չէ

Ռոնալդուն «վաճառքի» ենթակա չէ
09.06.2017 | 08:48

Իր կազմում Քրիշտիանու Ռոնալդուին տեսնելու համար միանգամից երեք թիմ է պատրաստ վճարելու մինչև 180 միլիոն եվրո: Դրանք են՝ «Մանչեստր Յունայթեդը», «Պարի Սեն Ժերմենն» ու «Մոնակոն»: Սակայն ողջ հարցն այն է, որ ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվել էր ֆուտբոլիստին վաճառքի հանելուց անգամ 200 միլիոնի դիմաց: Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբի հետ պորտուգալացու պայմանագիրը կնքված է մինչև 2021 թվի ամառը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ