Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կինոկանգառ` Կողբում

Կինոկանգառ` Կողբում
21.06.2017 | 15:54

Հուլիսի 6-ին, ժամը 18:00-ին Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում կցուցադրվեն փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Սամվել պապը» (ռեժիսոր՝ Արսեն Գասպարյան, տևողությունը՝ 22րոպե) և «Սարոյանի կտակը» (ռեժիսոր՝ Գրիգոր Հարությունյան, տևողությունը՝ 54 րոպե) ֆիլմերը։ Այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարությունը, նշում նաև, որ նույն ֆիլմերը հուլիսի 7-ին, ժամը 16:00-ին կցուցադրվեն Նոյեմբերյան քաղաքի Մշակույթի կենտոնում։

Կինոցուցադրություններն իրականացվում են «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տարեսկզբից ՀՀ մարզերում և Արցախում անցկացվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:
Տարվա ընթացքում նախատեսվում են 426 մշակութային այց` համերգներ, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, մոտ 200 կինոցուցադրում:

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ