Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Սերժ Սարգսյանը վերընտրվեց նախագահ

Սերժ Սարգսյանը վերընտրվեց նախագահ
09.07.2017 | 00:44

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում միաձայն վերընտրվել է ֆեդերացիայի նախագահ, նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Տարոն Մարգարյանը, Լևոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Միքայել Անդրիասյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:


Կոնֆերանսն ամփոփել է 2013-2017-ին կատարած աշխատանքները, նախանշել հետագա անելիքները, լսել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:
Կոնֆերանսի պատվիրակները քննարկել և հաստատել են ֆեդերացիայի նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմերը: Ընտրություններից հետո կայացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Սերժ Սարգսյանը ֆեդերացիայի անունից այսօր Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգևատրել է ֆեդերացիայի երկու վաստակաշատ վետերաններին՝ Յուրի Առուստամյանին և Ալյոշա Խաչատրյանին:


Մինչ կոնֆերանսի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիներին կյանքից հեռացած գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Ռոբերտ Բունիաթյանի և Ալբերտ Արուտյունովի հիշատակը:

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ