Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանճարին ի տուրք

Հանճարին ի տուրք
25.07.2017 | 10:44

Հուլիսի 12-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկան միության նախագահ Կարեն Աղամյանը և ճանաչված արվեստաբան, Այվազովսկու հայկական ծագումն աշխարհում հիմնավորող Շահեն Խաչատրյանը: Ցուցահանդեսում նկարիչներին և արվեստասերներին սպասում էր անակնկալ. Շահեն Խաչատրյանը, վաղօրոք շրջելով դահլիճում, ընտրել էր լավագույն աշխատանքը, որի հեղինակին էլ հանձնեց մրցանակը՝ «Հովհաննես Այվազյան» շքեղ պատկերագիրքը: Մրցանակին արժանացավ գեղանկարիչ Բորիս Հակոբյանը, որը ցուցահանդեսում ներկայացրել էր «Փոթորկից առաջ» ստեղծագործությունը:


Ներկայացված էին 80 հեղինակի 82 ստեղծագործություն: Ցավոք, այս աննախադեպ նկարահանդեսը դուրս մնաց լրատվամիջոցների ուշադրությունից: Ավանդույթի համաձայն, ՀՆՄ-ում կայացվող հերթական նշանակալից նկարչական տոնը իրենց ներկայությամբ չպատվեցին հանրապետության ղեկավարները, ի մասնավորի՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ