Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոտրեց Լիֆանի համառությունը

Կոտրեց Լիֆանի համառությունը
09.09.2017 | 13:30

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: 1/32-ում Լևոն Արոնյանի մրցակիցը չինուհի Հու Լիֆանն էր: Դասական շախմատի կանոններով անցկացված երկու պարտիաները կողմերին առավելություն չեն բերել: Նույն հավասար արդյունքն է գրանցվել և թայ-բրեքի զույգ պարտիաներում:

Ի վերջո հաղթողը հայտնի դարձավ «10+10» ձևաչափով անցկացված պարտիաներով: Երկուսում էլ հաղթական էր մեր գրոսմայստերը: Հաջորդ փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Մաքսիմ Մատլակով-Դմիտրի Անդրեյկին զույգի հաղթողը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ