Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի հերթական համերգը

Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի հերթական համերգը
16.10.2017 | 16:50

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում (Երևան, Դեմիրճյան 25) կկայանա Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի հերթական համերգը: Թվով 6-րդ համերգին կհնչի կամերային երաժշտություն, որի շրջանակներում կկայանան նաև ստեղծագործությունների պրեմիերաներ:

Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորներ Զոհրաբ Փարեմուզյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Դավիթ Բալասանյանի, Վլադիլեն Բալյանի, Երվանդ Երկանյանի, Աննա Զաքարյանի, Աննա Գարսոյանի, Մարտին Վարդազարյանի և Արամ Հովհաննիսյանի ստեղծագործությունները:

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ