Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում

Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
17.10.2017 | 18:09

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում հոկտեմբերի 5-8-ն անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները: Միջազգային ստուգատեսին երգչուհի, կոմպոզիտոր Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: Նշենք, որ ներկայացված երգերի տեքստերի հեղինակներն էին Սվետլանա Հովսեփյանը և Կորյուն Առաքելյանը:
Հայրենիք հաղթական դափնի է բերել նաև դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը: Նա «Գործիքային երաժշտություն» անվանակարգում որպես կոնցերտմայստեր ստացել է դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ: Նշենք, որ դաշնակահարուհին ամբողջ մրցույթի ընթացքում նվագակցել է Մայա Աֆրիկյանին, իսկ երգչուհին իր հերթին հանդես է եկել Լիլիանա Դարբինյանի մրցութային կատարման ընթացքում:
Ի դեպ, մրցույթի գրան-պրին ստացել է երգիչ Հայկ Թոնգուրյանը: Վերջինս Մայա Աֆրիկյանին տեղեկացրել է մրցույթի մասին:
«Երբ ես նկատեցի, որ մրցույթում առկա է հեղինակային երգի անվանակարգ, շատ ոգևորվեցի, և որպես հեղինակային երգերի հեղինակ՝ որոշեցի տանել երգերս և այնտեղ ներկայացնել»,-նշում է Մայա Աֆրիկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մրցույթ-փառատոնին մասնակցել են տարբեր երկրների արտիստներ: Ժյուրիի կազմում եղել են բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ, պրոֆեսորներ, ոլորտի առաջատարներ:
«Ես քաղաքին նվիրված երգ էի գրել՝ կոչվում է «Ода Севастополю», և այդ երգն ընդգրկվել է գալա համերգին՝ ես այն կատարել եմ: Նշեմ, որ երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Հովսեփյանն է: Շատ մեծ արձագանք ստացավ, շատ ջերմ ընդունվեց: Կազմակերպիչներին եմ նվիրել նաև երգի նոտաները»,-հավելում է Մայա Աֆրիկյանը: Փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018 թ. մարտի 25-ին դափնեկիրները, այդ թվում՝ հայ արտիստները համերգով հանդես կգան Մոսկվայում:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ