Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Իրինա Սլուցկայանի վարպետության դասը

Իրինա Սլուցկայանի վարպետության դասը
24.11.2017 | 14:40

Դեկտեմբերի 8-ին Ի. Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում հռչակավոր սպորտսմենուհին և երկու սկսնակ սպրոտսմենների՝ տասնամյա հոկեիստ Արտյոմի և յոթնամյա գեղասահորդուհի Վարվարայի մայրը հայ գեղասահորդների և նրանց ծնողների համար կացկացնի վարպետության դաս: Հանդիպման ընթացքում նա կպատմի երեխայի սպորտային կարիերայի հարցում ընտանիքի դերի մասին և սկսնակ գեղասահորդների հետ կկիսվի մասնագիտական վարպետության գաղտնիքներով:

Իրինա Էդուարդի Սլուցկայան հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդ-մենակատար է, համաշխարհային սպորտի լեգենդ, հասարակական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Կամավոր ֆիզկուլտմիության նախագահ, Մոսկվայի շրջանային Դումայի պատգամավոր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, Գրան Պրի շարքի քառակի հաղթող, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր: Վարում է ակտիվ հասարակական գործունեություն՝ ուղղված առողջ ապրելակերպի մասսայականացմանը, Պոդմոսկովեյում հիմնել է գեղասահքի մարզադպրոցների ցանց:


Իրինա Սլուցկայան չմուշկներով սկսել է սահել 4 տարեկանից և իր ողջ սպորտային կարիերան անցել է նույն մարզչի՝ Ժաննա Գրոմովայի հետ, ցուցադրելով իրենց բարդությամբ ու գեղեցկությամբ ցնցող ելույթների ծրագրեր:
Կարիերայի սկզբում մարզիչները վստահ չէին աղջկա հնարավորությունների և հեռանկարների հարցում, համարելով նրան ոչ ճկուն և ոչ արտիստիկ: Մեծանալով և հղկելով կատարման տեխնիկան, նա ձեռք բերեց հմայիչ կանացիություն և այդ ժամանակից ի վեր սառցե բեմերում ցուցադրում է ոչ միայն անհավանական բարդ պտույտների, ցատկերի և սահընկումների կատարման թեթևություն, այլև բացառիկ արտիստիկություն:
Գեղասահորդուհու փայլուն կարիերայում եղել է նաև սարսափելի շրջան, երբ աննկարագրելի ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերականգնվել անոթների լուրջ հիվանդությունից հետո և հաղթել 2005 թվականի աշխարհի և 2006 թվականի Եվրոպայի չեմպիոնատները, ինչպես նաև նվաճել Իտալիայի օլիմպիադայի բրոնզե մեդալը:


2006-ի նոյեմբերին գեղասահորդուհին, ով այդ պահին արդեն իսկ նվաճել էր 40 ոսկե, 21 արծաթե և 18 բրոնզե պարգևներ, հայտարարեց մեծ սպորտից հեռանալու մասին:
Միջոցառման ծրագրում կլինի Իրինա Սլուցկայայի ներածական ելույթը, գեղասահորդների հետ պարապմունք, գեղասահորդների հետ խմբակային լուսանկար սառույցի վրա, ինքնագրի տրամադրում ճեմասրահում, գեղասահքի մասին հետաքրքրող հարցեր տալու հնարավորություն, սառցե նույն բեմում հանրահայտ սպորտսմենուհու հետ սահելու հնարավորություն և այլն:

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ