Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երեխան տաղանդավոր է. երկու կարծիք լինել չի կարող»

«Երեխան տաղանդավոր է.  երկու կարծիք լինել չի կարող»
01.12.2017 | 11:02

Թբիլիսիում կայացած «Մանկական եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը դժգոհության ակնհայտ ալիք է առաջացրել հայ հանրության շրջանում: ՈՒ պատճառը ամենևին մանկական շոուում մեր մասնակցի` Միշայի` փոքրիկ ղարաբաղցու զբաղեցրած կամ չզբաղեցրած տեղը չէ, ոչ էլ քաղաքական նրբերանգները, այլ երգի ընտրությունը: Մեր ականջները երևի ոչ թե սովորել, այլ հոգնել են ծեծված հնչյուններից: Կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի կարծիքով` այն, որ երեխան տաղանդավոր է, երկու կարծիք լինել չի կարող, այն, որ մեծ ճանապարհ անցած ու փորձ ունեցող թիմ է աշխատում, նույնպես չի քննարկվում: Կատարողականությանն անդրադառնալով` ասաց, որ «մեր մասնակիցը սիրուն էր երգում, թեև գուցե հուզմունքը թույլ չտվեց, որ ներկայանա իր ողջ տաղանդով»:


Ինչ վերաբերում է երգին, Էդմոնդ Մակարյանի կարծիքով` կարելի էր ավելի լավ ընտրություն անել, մանավանդ որ այդ երգի կրկներգը, նրա համոզմամբ, ամբողջությամբ Վովա Արզումանյանի «Գալիս եմ հետ» երգի կրկներգն է: «Եվրոպական ասպարեզին գուցե և հայտնի չէ երգը, որպես այդպիսին, բայց կարելի էր ավելի շատ աշխատել ու փորձել ավելի կրեատիվ ու օրիգինալ լուծում տալ երգին»,- ասաց նա: Անդրադառնալով մեր` «Համաձա՞յն եք, որ երգն այնքան էլ մանկական չէ» հարցին` ասաց, որ որոշ չափով համամիտ է, որովհետև «մրցույթի մասնակիցների երգերի ընտրությունից ելնելով կարող ես ասել, որ այս երեխաները ժամանակից առաջ են քայլում ու փորձում են, այսպես ասած, մեծի պես դրսևորել իրենց»: Ամեն դեպքում, Էդմոնդ Մակարյանը նկատում է, որ ժամանակները փոխվում են, ու մենք պետք է համակերպվենք, որ քսան տարի առաջվա 10-12 տարեկան երեխան նույնը չէ, ինչ այսօրվանը:
Հավելենք, որ «Մանկական եվրատեսիլը» անցկացվել է «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Միշան ներկայացել է «Բումերանգ» երգով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ