Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը

Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը
26.01.2018 | 15:07

Հունվարի 29-ին, ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հուշարձանի բացման արարողությունը, որը հեղինակել է հայտնի քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն: Արարողությունը կկայանա աշխարհահռչակ տենորի ծննդյան օրը:

Հուշարձանի բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, պետական-հասարակական գործիչներ, մտավորականներ, Գեղամ Գրիգորյանի արվեստի երկրպագուներ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ