Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը կներկայացնի համշենական երգեր ու պարեր

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը կներկայացնի համշենական երգեր ու պարեր
28.03.2018 | 22:21

Ապրիլի 16-ին , ժամը 19-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում, տեղի կունենա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի «Մեր Համշենը» խորագիրը կրող համերգը: Համերգի ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր և պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կերկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ:

Համերգի կազմակերպիչն է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։
«Նուբար» հայ ավնադական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Նազարյանը։

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006թ-ից: Ստեղծման օրվանից խումբը ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված և տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը:
«Նուբար» խումբն արդեն չորրորդ տարին է ինչ մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը և փոխանցել սերնդեսերունդ: «Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական սեղծագործությանը, որոնց մեջ զգալի և կարևոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել են հանրությանը:

Դիտվել է՝ 2923

Մեկնաբանություններ