Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո առաջին անգամ համալրել են արագ արձագանքման ծովային Amphibious Rapid Deployment Brigade հետեւակազորը, հաղորդում է Reuters–ը։ 1.5 հազար զինվորներից բաղկացած ճապոնական ծովային հետեւակազորի ջոկատը կտեղակայվի Կյուսյու կղզում:
Ծովային հետեւակազորը տեղակայվել է Չինաստանի կողմից Հարավ–չինական ծովում կղզիների օկուպացման սպառնալիքին հակազդելու համար։ 2017-ի դեկտեմբերին Ճապոնիայի կառավարությունը պաշտպանական ծախսերին ռեկորդային գումար է հատկացրել՝ 861 մլրդ դոլար, որի զգալի հատվածը կծախսվի հակաօդային պաշտպանության համալիրներ գնելու համար Հյուսիսային Կորեայի հրթիռներից պաշտպանվելու համար։