Ապրիլի 7-ին և ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը։ «Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից»,-իր Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ «ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա», — գրել է Արծրուն Հովհաննիսյանը: