«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Սուրբ տեղը դատարկ չի մնա»

«Սուրբ տեղը դատարկ չի մնա»
27.04.2018 | 01:50

Հանրահավաքներին զուգահեռ կառավարությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը. ապրիլի 26-ին կայացավ հերթական նիստը, որին, ի դեպ, ներկա չէին ՀՅԴ նախարարները` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Թերևս սա կանխատեսելի էր, քանի որ երեկ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու հայտարարություն էր արել։ Սակայն, քանի որ «սուրբ տեղը դատարկ չի մնում», պետք է ենթադրել, որ վերջիններիս աթոռները երկար դատարկ չեն մնա։ Ի դեպ, կառավարության նիստում վերոնշյալ, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները ներկայացված էին փոխնախարարների մակարդակով` ԿԳ-ն ներկայացնում էր նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Վաչե Տերտերյանը, բնապահպանությունը` Էրիկ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն օրեր առաջ էր հրաժարական տվել։ Մինչ նոր նախարարների անունները հայտնի կլինեն, կառավարությունից ճշտեցինք, որ նախարարություններում առաջին դեմքերի պարտականությունները կստանձնեն տեղակալները, իսկ թե կոնկրետ որ տեղակալը, հայտնի կդառնա օրերս` կառավարությունում հարցի քննարկումից հետո։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ. Քանի որ անցած երկու շաբաթում Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ գլուխ է հանում երիտասարդներին հուզող հարցերից և լավ մարզավիճակում է ու քայլարշավով առաջ տարավ երիտասարդներին, ապա ճիշտ կլինի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը վստահել հենց այս անձնուրաց «մարզիկին»։

Դիտվել է՝ 4504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ