Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի ստորաբաժանումների մասնակցությամբ երեկ անցկացվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր:
«Զբաղեցնելով համապատասխան մարտակարգեր՝ վերջիններս կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ և գերազանց գնահատականներով խոցել պլանային ու ոչ պլանային բոլոր նշանակետերը: Զորախաղերի ընթացքում առաջին անգամ կիրառվել են նաև որոշ տեխնիկական նորամուծություններ, որոնք էականորեն բարելավել են կրակային խնդիրների կատարման արդյունավետությունը», - ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում: