BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

20 տարի առաջ ֆրանսիացի պատգամավորները քվեարկեցին հայերի ցեղասպանության ճանաչման համար

20 տարի առաջ ֆրանսիացի պատգամավորները քվեարկեցին հայերի ցեղասպանության ճանաչման համար
30.05.2018 | 09:06

1998-ի մայիսի 29-ին Ազգային ժողովը իր տեսակետը հայտնեց քվեարկությամբ Հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին, օրինագիծն ընդունվեց 2001-ին: 20-ամյակի կապակցությամբ Le Figaro-ն հիշեցնում է հարյուր հազարավոր հայերի ողբերգական ճակատագրի մասին, որ սպանվեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված կոտորածի ժամանակ: Բազում պատմական դեբատների առարկա դարձան թվերը, որ վկայում էին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնության ապրած ողբերգությունը: 600000-1,2 միլիոն հայ սպանվեց Օսմանյան կայսրությունում 1915-ի գարնանից 1916-ի աշուն: Անատոլիայում Առաջին աշխարհամարտից առաջ ապրում էր 1,5 միլիոն հայ: Ցեղասպանությունը սկսվեց 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում: Հարյուրավոր հայտնի հայեր ձերբակալվեցին, հետո սպանվեցին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով: Այդ օրվանից իշխանությունը սկսեց հայերի տեղահանման ու կոտորածի քաղաքականությունը: Զինակոչային տարիքի տղամարդիկ սպանվեցին, կանայք, երեխաները, ծերերը տեղահանվեցին Դեր Զոր` այսօր Սիրիայի նահանգ Եփրատի ափին, և այլ համակենտրոնացման ճամբարներ անապատում: Աքսորի ժամանակ շատերը մեռնում էին քաղցից ու ծարավից` իրենց դահիճների հարվածների տակ:

Ապրածներին իսլամացնում էին ու բռնի ամուսնացնում, վաճառում ստրկության: Ցեղասպանության ծրագրված լինելը վկայում է Թալեաթ փաշայի 1915-ի սեպտեմբերի հեռագիրը. «Նազանք»Կառավարությունը որոշում է ընդունել ոչնչացնել բոլոր հայերին, որ ապրում են Թուրքիայում: Անհրաժեշտ է վերջ դնել նրանց գոյությանը, ինչ հանցավոր միջոցներ էլ ստիպված լինենք ձեռնարկել: Պետք չէ հաշվի նստել ոչ տարիքի, ոչ սեռի հետ: Խղճի խայթը տեղ չունի այստեղ»: Շատ դիտորդներ` դիվանագետներ ու միսիոներներ ականատես դարձան զանգվածային սպանությունների, որոնց մասին տեղեկությունները հայտնվում էին դաշնակից երկրների մամուլում և անվանվում «Նազանք»հանցագործություններ մարդկության ու քաղաքակրթության դեմ», հայտարարվում էր, որ մեղավորները պետք է պատժվեն: 1916-ին Արիստիդ Բրիանը` Ֆրանսիայի այն ժամանակվա նախարարների խորհրդի նախագահն ու ԱԳ նախարարը հանդես եկավ «Նազանք»ընդդեմ ամբողջ էթնոսի ոչնչացման հրեշավոր նախագծի»: Հույզերն ուժեղ էին, բայց պատերազմի ժամանակ ներգործութան միջոցները սահմանափակ էին: Այնուհանդերձ, ռազմական միջամտություն եղավ հայերին օգնելու համար 1915-ի ապրիլին Վանում ռուսների կողմից ու 1915-ի հուլիսին Մուսալեռում ֆրանսիացիների կողմից:


«Նազանք»Միայն 1980-ականներին արևմտյան հանրությունը հիշեց այդ ցեղասպանության մասին` Հայ առաքելական եկեղեցու և երրորդ սերնդի երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությամբ»` գրում է Hérodote կայքը: Թուրքիան ընդունում է 500 000 հայերի զոհվելը և նրանց բռնի տեղահանումը, շարունակում է հերքել կոտորածի որևէ ձգտում ու դեմ է «Նազանք»ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը:
Ալեքսիս ՖԵՐՉԱԿ, Le Figaro


Հ.Գ. 20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որին հետևեցին և այլ ճանաչումներ: Ինչ-որ պահից, սակայն, Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների օրակարգում հայտնվում է այն պահին, երբ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ: Ամենաբացասական օրինակը Իսրայելն է, որի Կնեսետում մի քանի տարին մեկ խնդիրը քննարկվում է որևէ հանձնաժողովում ու մերժվում` չհասնելով լիագումար նիստ, երբ լարվում են Իսրայել-Թուրքիա հարաբերությունները: Երեկ ցեղասպանության հարցը, որ մեկ ամիս առաջ մերժվել էր լիագումար նիստում ու երկու շաբաթ առաջ նորից մտել օրակարգ, վերստին հանվեց օրակարգից: Պատճառաբանությունները Թուրքիայի հետ զենքի վաճառքի պայմանագրերն են և Անկարայի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկությունը: Սա այն դեպքն է, երբ ցինիզմը պետք է համարժեք պատասխան ստանա` սպանված հանգուցյալների ոսկորների վրա քաղաքական առևտուրը հոլոքոստ ապրած երկրի համար անբարոյականություն է` թե մարդկային, թե քաղաքական տեսակետից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ