Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ազատությունը որպես կյանքի վրձին

Ազատությունը որպես կյանքի վրձին
11.07.2018 | 21:21

«Ապրելը հրաշալի բան է, հատկապես երբ կան բաներ, որոնք ուրախացնում են քեզ, մարդիկ , որոնք հաճախ երջանկացնում են քեզ». մի քիչ տարօրինակ, խենթ ու կյանքին սիրահարված Մելանյա Հովհաննիսյանը հենց այսպես է նկարագրում իրեն:


Ազատախոհությունը նրան բնորոշ մյուս գիծն է և անմիջական կապ ունի երջանկության հետ: Մարդուն (համենայն դեպս՝ նրան) ազատությունն է երջանկացնում, թևեր տալիս, սիրով լցնում։ «Երբ ազատ ես, համարձակությունը ոչ թե վախենալու, այլ հաճելի մի բան է: Ազատ եմ ու կարող եմ ինձ թույլ տալ ունենալ գունավոր վարսեր, ոտքիս շղթա գցել կամ մարդաշատ վայրերում համբուրվել»։


Սիրում է ստեղծագործել, նրա հերոսուհին՝ Ջեյնը, նույնպես ստեղծագործում է: ՈՒժեղ, հետաքրքիր կերպար է և իրեն էլ մի փոքր նման: Մելանյան ստեղծագործել սկսել է մոտ երկու տարի առաջ ։ Շատ վեպեր, պատմվածքներ էր կարդացել, մի օր էլ որոշեց իրենը ստեղծել։ Առաջին պատմվածքները սիրո ու երազանքների մասին էին: Հետո որոշեց ավելի ընդգրկուն գործ ստեղծել սիրային եռանկյան մասին, ինչն ավարտվում է ինքնասպանություններով։ Ողբերգական ավարտը իդեալական է այդ գործի համար, բայց կյանքում նախընտրում է «հեփփի էնդը»:
Մելանյան սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի առաջին կուրսում , անգլերեն լեզվաբանության ֆակուլտետում ։ Սիրում է լեզուները և հեշտությամբ սովորում դրանք։ Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։ Այժմ սովորում է ֆրանսերեն, շուտով նաև պարսկերեն կսովորի: Դեռ չունի հստակ պատկերացում, թե ինչով է զբաղվելու ապագայում մասնագիտության առումով, բայց որ շրջելու է աշխարհով մեկ, դա հաստատ է։


Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1948

Մեկնաբանություններ