ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ֆրանսիան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Ֆրանսիան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն
15.07.2018 | 23:36

Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն: 18-րդ րոպեին Գրիզմանի՝ տուգանայինից փոխանցումից հետո Մանջուկիչը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 10 րոպե անց հիանալի գոլով հաշիվը հավասարեցրեց Իվա Պերիշիչը: Եվս 10 րոպե անց նույն Պերիշիչը դարձավ հակահերոս. սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղ, և մրցավարը նշանակեց 11- մետրանոց: Գրիզմանը դիպուկ էր՝ 2:1:


59-րդ րոպեին հաշվենկատ հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: 6 րոպե անց հեռու տարածությունից Մբապեն դիպուկ հարվածեց՝ հանելով հաղթողի վերաբերյալ հարցերը:
69-րդ րոպեին Լորիսը կոպտորեն սխալվեց, Մանջուկիչից գնդակն անդրադարձավ և հայտնվեց դարպասում՝ 4:2: Այսքանով ամեն ինչ ավարտվեց:
Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ (առաջինը՝ 1998 թ.) դարձավ Աշխարհի չեմպիոն:

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ