«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Դավիթ Տոնոյան. Ցավալի է տեսնել, որ ՀՀ դաշնակից պետությունները սպառազինություններ են վաճառում երկրի, որը սպառնում է Հայաստանի գոյությանը

Դավիթ Տոնոյան. Ցավալի է տեսնել, որ ՀՀ դաշնակից պետությունները սպառազինություններ են վաճառում երկրի, որը սպառնում է Հայաստանի գոյությանը
23.07.2018 | 18:46

Հայաստանին մտահոգում են ադրբեջանական սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները` հայտարարել է Հայաստանի Պնախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:

«Մեզ, իհարկե, անհանգստացնում են վերջերս Բաքվում ռազմական շքերթի ընթացքում ցուցադրված սպառազինությունները և ռազմական տեխնիկան: Մենք մտահոգված ենք ոչ թե նշված ռազմական տեխնիկայի հնարավորություններով, այլ ավելի շուտ դրանց ձեռքբերման պայմաններով: Ի վերջո, դա Ադրբեջանի գործն է, որ երկրում կյանքի որակի բարձրացման համար այդքան անհրաժեշտ կապիտալ ներդրումները Բաքուն ուղղում է հարձակողական համակարգերի ձեռքբերմանը: Սպառազինության ամեն տեսակի համար կան համապատասխան հակամիջոցներ, և այստեղ հայկական կողմը, իհարկե, ձեռքերը ծալած չի նստում: Բայց, ինչպես արդեն նշեցի, մեզ մտահոգում են նշված սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Պնախարարն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի դաշնակից երկրները սպառազինություն են վաճառում Ադրբեջանին, և կոչ է արել նրանց խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:

«Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից պետությունները սպառազինություններ են վաճառում երկրի, որը հանդես է գալիս տարածքային հավակնություններով ոչ միայն մեր պետության առանձին շրջանների, այլև Հայաստանի մայրաքաղաքի հանդեպ: Այսինքն՝ սպառնում է Հայաստանի գոյությանը: Հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) լավ կանեն խուսափեն Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից: Ի վերջո հարց է առաջանում՝ ինչի՞ համար է անհրաժեշտ նախ խախտել հակամարտության կողմերի միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո փորձել վերականգնել»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ