Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել «արաբական ՆԱՏՕ»

ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել «արաբական ՆԱՏՕ»
29.07.2018 | 17:27

ԱՄՆ-ը փորձում է ստեղծել Պարսից ծոցի 6 երկրների, Հորդանանի, Եգիպտոսի հետ անվտանգության և քաղաքականության գծով նոր դաշինք: «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծումը պետք է օգնի մասամբ Իրանին դիմակայելու հարցում՝ գրում է frontnews.eu-ը:

Սպիտակ տունը ցանկանում է տեսնել ավելի շատ երկրներ, որոնք պետք է միանան դաշինքին, ավելի խոր համագործակցեն հակահրթիռային պաշտպանության, ռազմական պատրաստության, ահաբեկչության դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային տնտեսական և դիվանագիտական կապերը ամրապնդելը: «Արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծումը, ինչպես անվանել են Սպիտակ տան և Մերձավոր Արևելքի պաշտոնյաները, կարող է լարվածություն առաջացնել ԱՄՆ-ի և շիա Իրանի միջև:

Դիտվել է՝ 4639

Մեկնաբանություններ