Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լույսը» երկակի խաղ է խաղում

«Լույսը» երկակի խաղ է խաղում
28.09.2018 | 00:30

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում այդպես էլ 40+1 տոկոս չհավաքած «Լույս» դաշինքն այս փուլում երկակի ստանդարտներով առաջնորդվելու մարտավարություն է ընտրել:


«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ ենք, որովհետև վերջապես պետք է հասկանանք, թե ուժերի ինչ դասավորումներ են տեղի ունեցել հեղափոխությունից հետո, ինքներս մեզ համար պարզենք մեր անելիքներն ու հստակեցնենք նպատակները, այլապես, ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում, անհասկանալի երևույթները շատ են, իսկ մենք կոնկրետություն ենք ուզում»,- «Իրատեսին» ասաց «Լույսի» համախոհներից մեկը: Նրա փոխանցմամբ՝ Փաշինյանի ու նրա թիմի հայտարարությունները հալած յուղի տեղ չեն ընդունում, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում օժանդակելու են նրան:
«Ինչ վերաբերում է Երևանի ավագանու կազմում մեր գործունեությանը, ապա փորձելու ենք հանդես գալ ընդդիմադիրի կեցվածքով: Ճիշտ է, հակազդելը դժվար է լինելու, բայց անելու ենք հնարավորը, որ միանձնյա որոշումներ չընդունվեն»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ