ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

ՀՀԿ-ն «անընդունելի» է համարում Բոլտոնի հայտարարությունը, ՀՅԴ-ն «ողջունում» է ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորությունը

ՀՀԿ-ն «անընդունելի» է համարում Բոլտոնի հայտարարությունը, ՀՅԴ-ն «ողջունում» է ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորությունը
26.10.2018 | 21:32

Միջնորդ կողմերը կամ պետք է ընդհանրապես զենք որևէ մեկի չտրամադրեն, կամ պետք է տրամադրեն այնպես, որ բալանսը չխախտվի` Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ զենքի վաճառքի մասին հայտարարությանը։


Ռուստամյանը նշեց, որ չի կարող Ադրբեջանին տրամադրվել ավելի մեծաքանակ զինանոց, զինատեսակներ, իսկ Հայաստանը հետ ընկնի գործընթացից: Նրա համոզմամբ` դա հակասում է կայուն և անվտանգ տարածաշրջան ունենալու տրամաբանությանը։ «Հենց հավասարակշռությունը խախտվում է, սկսվում են ագրեսիաները, պատերազմական գործողությունները։ Եվ ես կարծում եմ, որ այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից, և եթե այդ հայտարարությունը նկատի ունի պարոն Բոլտոնը, որ հավասարակշռություն առաջացնելու համար Հայաստանը նաև ունենա այլ զինատեսակներ, որոնք դա կհավասարեցնեն, իհարկե կարելի է միայն ողջունել, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մենք ունենանք հավասարակշռված վիճակ, ունենանք զինատեսակների և զինանոցի առումով Ադրբեջանին չզիջող ծավալ», - ասաց Ռուստամյանը։

Հարցին, թե ճի՞շտ է համարում, որ եթե իսկապես ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորություն ստեղծվի, Հայաստանն օգտվի այդ հնարավորությունից, կախվածությունը Ռուսաստանից ինչ-որ առումով թուլացնի, Ռուստամյանը պատասխանեց. «Մեզ համար կարևոր է բալանսի ապահովումը։ Ինչ ճանապարհով դա կլինի՝ Ամերիկայից, թե որևէ տեղից, որովհետև Ադրբեջանն այսօր միայն Ռուսաստանից չէ, որ ստանում է, ստանում է, ըստ Բոլտոնի, 80-20 տոկոս հարաբերակցությունը, բայց ամեն դեպքում էդ 20 տոկոսը քիչ չի, եթե անգամ այդ թվերին անդրադառնանք, Հայաստանը դա էլ չունի, այդ առումով, բնականաբար, կա մի բաց, որը Հայաստանն իր կենսական շահերից ելնելով կարող է լրացնել»։ Հարցին թե դա Ռուսաստանի վրդովմունքն առաջ չի՞ բերի, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ինքն էլ շատ լավ պետք է հասկանա, որ կա շատ պարզ տրամաբանություն՝ միջնորդները կամ որևէ մեկին զենք չեն տրամադրում, կամ տրամադրում են այնպես, որ բալանսը չխախտվի, և այս սկզբունքը, կարծում եմ, շատ ունիվերսալ է և որևէ մեկի դեմ ուղղված չէ, պարզապես մեր պաշտպանության խնդիրն է լուծում։ Դրա համար եմ ասում՝ մեր արտաքին քաղաքականությունը պետք է հենված լինի նրա վրա, որ մենք առաջնորդվում ենք մեր կենսական անհրաժեշտությունից ելնելով, ուրիշ որևէ այլ բան այսօր Հայաստանը չի անում, և սա պետք է բոլորի կողմից ըստ արժանավույնս գնահատվի»։
Ջոն Բոլտոնի հայտարարությանն այսօր անդրադարձավ նաև ՀՀԿ մբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նա շեշտեց՝ անընդունելի է նման հայտարարություններով կողմերին դրդել պատերազմի։ Բաղդասարյանը հիշեցրեց հակամարտող կողմերին զենք չվաճառելու մասին սկզբունքը. «Ավելի է լարում իրավիճակը և բանակցային փուլը տանում է ավելի մեծ հակամարտության։ Իսկ Ջոն Բոլտոնի հայտարարությանը, որ մենք պետք է հրաժարվենք մեր պատմության կաղապարներից, ես պետք է հայտարարեմ, որ մենք չունենք պատմության կաղապարներ, մենք ունենք ազգային արժեքներ, որ անթույլատրելի է դրանցից հրաժարվելը, դրա տողատակերում հասկանում ենք, եթե մենք մի փոքր վերծանենք, մեր ավանդական ընտանիքները, մեր տարածքները, մեր պատմական ձեռքբերումները, ղարաբաղյան հարցը, դրանք բոլորը պատմություն են, պատմությունից հրաժարվել, անցյալից հրաժարվել, դա նշանակում է կասկածի տակ դնել ապագան»։

Նրա կարծիքով` ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հանտարարությունը սխալ է. «Ես ճիշտ չեմ համարում նման հայտարարություններով շահագրգռել, այսինքն՝ սա նշանակում է, որ մեզ դրդում են դեպի պատերազմի, որպեսզի մենք կարողանանք ավելի զինվենք, երևի շահագրգռեն»։ «Ռուսաստանը նույնպե՞ս մեզ դրդում է պատերազմի, երբ այդ չափ զենք է վաճառում Ադրբեջանին, նաև մեզ» հարցին Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Համենայն դեպս մենք քննադատաբար ենք վերաբերվում և նորից ենք քննադատում, որ անթույլատրելի են նման երևույթները»։ Արձագանքելով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի այն հայտարարությանը, թե հաշվի առնելով ներկայիս իշխանության հանրային մեծ աջակցությունը, կարելի՞ է ակնկալել, որ ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հնարավոր է առաջընթաց գրանցել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե համաձայն չէ, որ ընտրությունների արդյունքները կարող են օգնել կամ խանգարել խնդրի կարգավորմանը. «Այսինքն՝ պետք է հրապարակում միտինգ անենք և ասենք, որ՝ «սիրելի՛ ժողովուրդ, մենք մեր ազատագրած տարածքները հետ ենք վերցնում» և այդ աջակցության ներքո ժողովուրդ պետք է տա համաձայնություն և հետ պետք է վերադարձնե՞նք մեր ազատագրած տարածքները։ Հեռացող դեսպանի կողմից, մյուսի կողմից եղել է հայտարարություն՝ «անխուսափելի է գրավյալ տարածքների վերադարձը»։ Նախ մենք չունենք գրավյալ տարածքներ և նման հարց չի քննարկվում՝ վերադարձնելու։ Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման խնդիրը։ Դրանից հետո կա բանակցային փուլ, առաջնահերթ պետք է լուծվի այդ խնդիրը, որից հետո գնա բանակցային փուլ»։

Դիտվել է՝ 2715

Մեկնաբանություններ