Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Մերոնք J խմբում են

Մերոնք J խմբում են
04.12.2018 | 02:25

Դուբլինում կայացել է Եվրոպա-2020 ֆուտբոլային առաջնության վիճակահանությունը: Մերոնք J խմբում են, ընկերակցությամբ Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Լիխտենշտայնի հավաքականների: Ինչպես տեսնում ենք, առանձնապես մեծ բաների ախորժակ չենք կարող ունենալ, բայց սրանից ու նրանից միավորներ պոկելու շանսեր պիտի որ լինեն: Բնականաբար, սա մեր նեղ անձնական կարծիքն է, ու շատ ուրախալի է, որ տրամաբանորեն հակառակ կարծիքն ունի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը կարծում է, որ խմբում ընդգծված ֆավորիտը Իտալիայի հավաքականն է, իսկ մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար:
Լավատեսությունը, հարկավ, մարդկային հրաշալի հատկանիշ է, բայց այս աստիճանի լավատեսությունը կարծես ավելի շուտ ու ավելի շատ հիշեցնում է դոնքիշոտություն: Տա Աստված, որ սխալված կողմը մենք լինենք, սակայն իր հերթին Արմեն Գյուլբուդաղյանցն էլ իրեն պիտի հստակ հաշիվ տա, որ հաշվետու ժամանակը սպասվածից ավելի արագ է թռչելու, ու իր ասածը կարող է և հիշեցնողներ լինեն:


Ներկայացնենք մյուս խմբերը.
A խումբ - Անգլիա, Չեխիա, Բուլղարիա, Չեռնոգորիա, Կոսովո
B խումբ - Պորտուգալիա, ՈՒկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ
C խումբ - Հոլանդիա, Գերմանիա, Հս. Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս
D խումբ - Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստան, Ջիբրալթար
E խումբ - Խորվաթիա, ՈՒելս, Սլովակիա, Հունգարիա, Ադրբեջան
F խումբ - Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերյան կղզիներ, Մալթա
G խումբ - Լեհաստան, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա, Մակեդոնիա, Լատվիա
H խումբ - Ֆրանսիա, Իսլանդիա, Թուրքիա, Ալբանիա, Մոլդովա, Անդորրա
I խումբ - Բելգիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Կիպրոս, Ղազախստան, Սան Մարինո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ