Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան զգուշացնում է Ֆրանսիային

Թուրքիան զգուշացնում է Ֆրանսիային
26.12.2018 | 14:26

Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ եթե ֆրանսիացիները մնում են Սիրիայում «որ պաշտպանեն քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», դա ոչ մեկին օգուտ չի տա»: Մինչ այդ Ֆրանսիայի նախագահի խորհրդականները Փարիզում ընդունել էին քրդական ղեկավարության ներկայացուցիչներին: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան աջակցում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին»: Մակրոնը հանդիպել է նրանց ներկայացուցիչներին»` հայտարարել է Մևութ Չավուշօղլուն թուրք լրագրողների հետ հանդիպմանը: Նա հավելել է. «Մենք տեղեկություններ չունենք ֆրանսիացի զինվորների ավելացման մասին, բայց նրանք պահպանում են իրենց ներկայությունը: Եթե նրանք մնում են, որ իրենց ներդրումն ունենան Սիրիայի ապագայում, շնորհակալություն նրանց: Եթե մնում են, որ պաշտպանեն «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», դա ոչ մեկին օգուտ չի տա»:


Դեկտեմբերի 21-ին Փարիզ էր եկել նախագահի խորհրդականների հետ հանդիպման Իլհամ Ահմեդը` Սիրիական դեմոկրատական միության համանախագահը, սիրիացի քրդերի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը: «Մենք մեր զրուցակիցներին տեղեկացրինք Սիրիայից ԱՄՆ-ի հեռանալու վտանգների մասին: Մենք ուզում ենք ուսումնասիրել այդ որոշման աղետալի հետևանքները ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք ուզում ենք, որ ֆրանսիացիները մնան»` բացատրել է Իլհամ Ահմեդը իր այցի նպատակը Le Monde-ին հարցազրույցում: Դեկտեմբերի 23-ին Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ «խորապես ափսոսում է» Դոնալդ Թրամփի որոշման համար և խոստացավ, որ Ֆրանսիան «մնում է ներգրավված» ահաբեկչության դեմ պայքարում այդ երկրում: Ֆրանսիայի նախագահը հիշեցրեց «կարևոր աշխատանքի մասին», որ անում են Սիրիայի դեմոկրատական ուժերի մարտիկները և կոչ արեց «չմոռանալ, որ մենք նրանց առաջ պարտք ունենք» (ԻՊ-ի դեմ պայքարում):


Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» Սիրիայի դեմոկրատական ուժերի միջուկն են, նրանց 2014-ի սեպտեմբերից աջակցում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ: Թուրքիան ևս կոալիցիայի անդամ է: Ընդ որում` Թուրքիայի իշխանությունները «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» մարտիկներին համարում են ահաբեկիչներ` ընդգծելով, որ նրանք կապ ունեն Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ: Սիրիայի հյուսիսում տեղակայված թուրքական զորքերը պայքարում են քրդական ջոկատների դեմ: Երբ Դոնալդ Թրամփը որոշեց ԱՄՆ զորքերը Սիրիայից դուրս բերել, սիրիացի քրդերը տագնապում են, որ անպաշտպան կմնան թուրքական զանգվածային հարձակման դեմ ու օգնություն են խնդրում Փարիզից: Ֆրանսիան միջազգային կոալիցիայի կազմում օգտագործում է իր հրետանին ու ավիացիան, սակայն «մի քանի աղբյուրների» տվյալներով Սիրիայում են նաև «ֆրանսիացի հատուկջոկատայինները» գրում է AFP-ն: Փարիզն այդ տեղեկատվությունը երբեք չի հաստատել:
RFI


Հ.Գ. «Թուրքիան մտադիր է հնարավորինս շուտ սկսել Սիրիայում ռազմական գործողություններ Եփրատից դեպի արևելք»` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավավուշօղլուն՝ գրում է Hurriyet-ը: Անկարան կհամագործակցի Վաշինգտոնի հետ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման ընթացքում, որպեսզի «այն չծառայի YPG-ի (Քրդական ինքնապաշտպանական ուժեր) շահերին»:
«Մենք լի ենք Եփրատի արևելք գնալու վճռականությամբ: ԱՄՆ-ը ճանաչում են Մանիբիջում տեղի ունեցած հետաձգումը»,- ասել է նախարարը: Բացի այդ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին այցելել Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար: «Այսօր կամ վաղն իմ գործընկերները կայցելեն Մոսկվա, կքննարկեն Սիրիայի իրավիճակը, իսկ դրանից անմիջապես հետո, ես ենթադրում եմ, որ Պուտինի հետ բանակցություններ կունենամ: Կարծում եմ, դա դեմ առ դեմ հանդիպում կլինի», - լրագրողներին ասել է Էրդողանը:
Հայտնի չէ` ի՞նչ է մտածում Բաշար Ասադը: Համենայն դեպս` հրապարակային հայտարարություններ չեն եղել` Էրդողանի ու Թրամփի հայտարարություններից հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ