ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ջիհադականները գրավում են Իդլիբի նահանգը

Ջիհադականները գրավում են Իդլիբի նահանգը
12.01.2019 | 15:38

Դա միայն ժամանակի հարց է` գրում է շվեյցարական Le Temps-ը, Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգը վերջիվերջո ընկավ Հայաթ Տահրիրաշ Շամ խմբավորման` նախկին Ջեբհատ ան Նուսրայի, ջիհադականների ձեռքը: Հինգշաբթի ստորագրված փաստաթուղթը նման «հրադադարի պայմանագրի» իսլամիստական խմբավորման ու «Ազատագրության ազգային ճակատի» միջև, այսինքն` հարևան Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական զինված խմբավորումների ալյանսի: Բայց նախազգուշական այս ձևական միջոցները ոչինչ չեն ն,անակում` խոսքը ջիհադականներին չպատկանող ապստամբների կապիտուլյացիայի մասին է: Հետայսու Ալ Կայիդայի դուստր կառույցը լիակատար իշանություն ունի նահանգում, որ աննախադեպ իրավիճակ է սիրիական պատերազմում: Այս նորությունը բոլորին անակնկալի բերեց, առանձնապես Ժնևում, որտե տարիներով Սիրիայի հարցով խաղաղ բնակացություններ են վարվում: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Հեյր Պեդերսենը վերջերս է անցել պարտականությունների կատարմանը և հիմա այնքան էլ հարմար պահ չէ բարձրագոչ հայտարարությունների համար: Բայց արևմտյան դիվանագետները հարցնում են` ինչու՞ Թուրքիան տեղից չի շարժվում: Թուրքիան աչքը չթարթելով դավաճանում է իր բոլոր հովանավորյալներին: Դա արդեն լիակատար ձախողում է: Թուրքիան, Սաուդյան Արաբիան իրոք լրջորեն ֆինանսավորում ու զինում էին ոչջիհադական խմբավորումներին, որ իրենց համար սիրիական կոնֆլիկտում ազդեցության լծակի դեր էին կատարում: 2018-ի սեպտեմբերին` կանխելու համար սիրիական բանակի հարձակումը և ապստամբ նահանգի գրավումը, Թուրքիան համաձայնագիր կնքեց Ռուսաստանի հետ, որում ենթադրվում էր զսպել HTS-ին` օգտագործելով տեղերում սեփական մարդկանց: Զարմանալի է, որ վերջին օրերին Թուրքիան մնում էր անմասնակից, թեպետ Ռուսաստանը մի քանի անգամ ռմբակոծեց` կանխելու ջիհադականների առաջխաղացումը: Սիրիայի քրդական նահանգները բացահայտոերն տագնապած են նոր դասավորությունից: Գուցե Թուրքիայի զսպվածությունը բացատրվում է Մոսկվայի ու Անկարայի առավել մասշտաբային ու ոչ բացահայտ գործարքով: HTS-ի առաջխաղացումը Իդլիբում սիրիական բանակի հնարավոր հարձակման համար ճանապարհ է բացում` ընդդեմ ջիհադականների: Թուրքիան, իհարկե, ծայրահեղ անբարյացկամ է այդ հեռանկարին նայում, որ իր համար կարող է նշանակել հարյուր հազարավոր փախստականներ: Բայց այդ մղձավանջը շատ ավելի նվազ կլինի, եթե Անկարան հասնի Մոսկվայի վճռական աջակցությանը, որ մեկընդմիշտ փակվի Սիրիայի հյուսիսում Քուրդիստանի անկախության հարցը:
Լուի Լեմա, Le Temps


Հ.Գ. Եթե տեղեկությունը ճիշտ է, սա նոր իրավիճակ է ստեղծում Սիրիայի հարցում` նախ ԱՄՆ-ը կարող է կասեցնել զորքերի դուրսբերումը ու հայտարարել, որ շարունակում է ԻՊ-ի դեմ պայքարը: Երկրորդ` ակնհայտ է, որ Անկարան իր վերահսկողության տակ գտնվող ուժերին «հանձնում է» Իդլիբը` հետագայում այնտեղ հաստատվելու համար, իսկ դա առաջացնում է Դամասկոս-Անկարա նոր առճակատում: Բնական է, որ Ռուսաստանը չի կարող անմասնակից մնալ գործընթացին: Բայց դժվար է կանխատեսել, թե Սիրիայի կոնֆլիկտում ներգրավված ուժերից որը ինչ կանի: Հատկապես` քրդական գործոնը հաշվի առնելով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ