Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Զիդանն ու «Ռեալը» իդեալական զույգ են»

«Զիդանն ու «Ռեալը» իդեալական զույգ են»
22.03.2019 | 03:50

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ղեկին վերադառնալու Զինեդին Զիդանի քայլին, որն «արքայականը» լքեց 2018-ի ամռանը: Դրանից հետո ընկած ժամանակահատվածում մադրիդյան ակումբը գլխավորել են Խուլեն Լոպետեգին ու Սանտյագո Սոլարին, սակայն թիմը անբավարար արդյունքներ է գրանցել, ինչն էլ պատճառ է դարձել այդ մասնագետների հետ պայմանագրերի խզման:


«Զիդանն ու «Ռեալը» իդեալական զույգ են, նրանք ստեղծված են իրար համար, ուստի նրանց ամեն ինչ նորից կհաջողվի: Զիդանը վերադարձել է՝ իմանալով ինչ է անում: Ոչ մեկը չի կարող նրան համարել այս տարվա արդյունքների պատասխանատու: Մինչև սեզոնի ավարտը թիմ վերադառնալը լավ գաղափար էր, նա թանկարժեք ժամանակ ունի վերլուծելու ու նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերել AS-ը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ