Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շատրվանների մոտ հրել է զբոսաշրջիկի

Շատրվանների մոտ հրել է զբոսաշրջիկի
12.07.2019 | 02:43

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի ֆանատ Էնտոնի Մալենին երեք տարով զրկել են թիմի խաղերին հաճախելուց՝ հաղորդում է BBC-ն: Նրան այսկերպ պատժել են նրա համար, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից առաջ շատրվանների մոտ հրել է զբոսաշրջիկի:


Երեքամյա պատժափուլի մեջ ներառված են մերսիսայդցիների արտագնա ու տնային հանդիպումները: Ֆուտբոլասերին նաև արգելել են խաղից առաջ ու հետո մոտենալ թիմի տնային մարզադաշտին: Չեմպիոնների լիգայի այդ խաղը, որից առաջ եղել է վերը նշված դեպքը, ավարտվել է կատալոնյան ակումբի 3:0 հաշվով հաղթանակով, սակայն պատասխան հանդիպումում լիվերպուլցիները կարողացել են ռևանշի հասնել չորս անպատասխան գնդակի առավելությամբ ու դուրս գալ եզրափակիչ, որտեղ էլ հաղթելով անգլիական մեկ այլ ակումբի՝ «Տոտենհեմին», դարձել են հաղթող:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ