Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Это была славная охота` դա փա­ռա­հեղ որս էր»

«Это была славная охота` դա փա­ռա­հեղ որս էր»
04.10.2019 | 02:08

Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի յու­րա­քան­չյուր խա­ղար­կա­յին տուր ե­թե ոչ ա­վե­լին, իր առն­վազն մեկ գեր­հան­դի­պումն ու­նի։ Այդ­պի­սիք ի­րենց մար­զա­կան ու հո­գե­բա­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րով գրե­թե հա­վա­սա­րա­զոր են ե­թե ոչ եզ­րա­փակ­չյան, ա­պա առն­վազն մեր­ձեզ­րա­փակ­չյան հան­դի­պում­նե­րին ու եր­կար, շատ եր­կար դառ­նում են քն­նարկ­ման ա­ռար­կա։ Հարց­րեք ցան­կա­ցա­ծին ու տե­սեք, թե ի՜նչ ոգևո­րու­թյամբ կպատ­մի, զո­րօ­րի­նակ, «Տո­տեն­հեմ»-«Բա­վա­րիա» (սա գրե­թե ամ­բող­ջո­վին գլ­խել է մնա­ցած բո­լոր հան­դի­պում­նե­րը) կամ Մադ­րի­դի «Ռեալ»-«Բրյու­գե» դի­մա­կա­յու­թյուն­նե­րի մա­սին, իսկ սրանք ըն­դա­մե­նը երկ­րորդ տու­րի ա­ռա­ջին օր­վա մր­ցակ­ցու­թյուն­ներն են, որ հի­շա­տա­կում ենք։ Բա «Լի­վեր­պուլ»-«Զալց­բուրգ», «Բար­սե­լոն»-«Ին­տեր» դի­մա­կա­յու­թյուն­նե՞­րը, ո­րոնց կող­քին հա­վա­սա­րա­զո­րու­թյամբ պա­կաս հի­շա­տա­կե­լի չէին «Լիլ»-«Չել­սի», «Լայպ­ցիգ»-«Լիոն», «Գենկ»-«Նա­պո­լի» մր­ցակ­ցու­թյուն­նե­րը։ Մի խոս­քով, թե՛ տես­նե­լու շատ բան կար, թե՛ պատ­մե­լու, ինչն էլ ջա­նադ­րո­րեն ա­նե­լու ենք՝ ար­դեն այս փու­լից թի­մե­րը ներ­կա­յաց­նե­լով ի­րենց խմ­բե­րում։

A ԽՈՒՄԲ
Որ­քան էլ «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» թուր­քա­կան մար­զա­դաշ­տե­րում կոմպ­լեք­սա­վոր­ված մր­ցե­լույթ­ներ ու­նե­նա­լու տխուր ա­վան­դույթ ու­նի, այ­դու­հան­դերձ «Գա­լա­թա­սա­րա­յի» հետ այս մր­ցակ­ցու­թյու­նը պատ­վով ա­վար­տեց, չնա­յած հաղ­թա­նակն ար­ձա­նագր­վել է նվա­զա­գույն հաշ­վով։ Վեց միա­վո­րով ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րե­լը ֆրան­սիա­կան ա­կում­բի հա­մար ան­սո­վոր բան չպի­տի հա­մա­րել, այն­պես որ, ա­մեն ինչ զար­գա­ցում­նե­րի նոր­մալ շր­ջա­նա­կում է։
Սա­կայն այս խմ­բում կար ու ե­ղավ մի մր­ցակ­ցու­թյուն, ո­րի մա­սին ար­դեն նա­խա­բա­նում ա­սել ենք։ Քիչ էր մնա­ցել «Բրյու­գեն» Մադ­րի­դի «Ռեա­լին» գլ­խա­վոր մար­զիչ Զի­նե­դին Զի­դա­նով «հա­ներ տրաս»։ Բա­ռա­ցիո­րեն հե­րո­սա­կան ջան­քե­րի գնով է «գա­լակ­տի­կո­սը» միա­վոր կոր­զել հյու­րե­րից՝ 85-րդ րո­պեին միայն հա­վա­սա­րեց­նե­լով հա­շի­վը՝ 2։2։ Եվ այ­սու ար­ժա­նին մա­տու­ցենք «ար­քա­յա­կա­նին» 0։2-ից հե­տո խա­ղը փր­կե­լու հա­մար, սա­կայն նույն­քան ար­ժա­նիո­րեն ա­նար­գան­քի սյու­նին գա­մենք խա­ղաս­կզ­բում այդ­քան ա­նօգ­նա­կան լի­նե­լու հա­մար։
B ԽՈՒՄԲ
Այն, ինչ կա­տար­վեց «Տո­տեն­հեմ»-«Բա­վա­րիա» դի­մա­կա­յու­թյու­նում, ան­գամ այն բա­նից հե­տո, երբ ե­ղա­ծը հա­րյուր­տո­կո­սա­նոց փաստ է, մար­դու հա­վա­տը դար­ձյալ չի գա­լիս։ Լա՜վ, հաս­կա­ցանք «Բա­վա­րիա», հաս­կա­ցանք գեր­մա­նա­կան սա­պոգ, սա­կայն այս կար­գի դա­ժան ու այս կար­գի գոտ­կա­տե­ղից ներքև։ Ախր այն­պես էլ չէ, որ «Տո­տեն­հեմն» ըն­դա­մե­նը ե­րեկ կազ­մա­վոր­ված թիմ է։ Փոքր-ինչ ձեզ նե­ղու­թյուն տվեք հի­շե­լու, թե ան­ցած մր­ցաշր­ջա­նում այս նույն Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում Մաու­րի­սիո Պո­չե­տի­նո­յի սա­ներն ի՜նչ խաղ էին ցույց տա­լիս ու ինչ­պես հա­սան եզ­րա­փա­կիչ։ Բա վերց­նես Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի ֆի­նա­լիս­տին ու այն էլ իր հար­կի տակ 7։2 հաշ­վով նվաս­տաց­նե՞ս։ Էդ ին­չի՞ սիրտ պի­տի կե­րած լի­նես, կամ աստ­ղե­րը երկ­նա­կա­մա­րում քեզ հա­մար էդ ի՞նչ հա­ջո­ղու­թյամբ պի­տի դա­սա­վոր­վեն, որ նման բան ա­նես։ Բո­լոր դեպ­քե­րում ա­սենք, որ մյուն­խեն­ցի­նե­րը պար­զա­պես փայ­լուն էին, իսկ ե­րի­տա­սարդ Գնաբ­րին իր պո­կե­րով դար­ձավ պատ­մու­թյուն։
Ոչ պա­կաս հե­տաքր­քիր հան­գու­ցա­լու­ծում ու­նե­ցավ նաև «Ցր­վե­նա զվեզ­դա»-«Օ­լիմ­պիա­կոս» մր­ցակ­ցու­թյու­նը, որ­տեղ տան­տե­րե­րին մե­ծա­պես ե­կավ օգ­նե­լու այն հան­գա­ման­քը, որ սկ­սած 58-րդ րո­պեից, հյու­րե­րը մնա­ցին տա­սը հո­գով, ինչն էլ տան­տե­րե­րին հնա­րա­վո­րու­թյուն տվեց ե­րեք ան­գամ օգ­տա­գոր­ծե­լու ստա­ցած այդ պարգևը։
Այս խմ­բում վեց միա­վո­րով մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րում է «Բա­վա­րիան», ե­րեք միա­վո­րով նրան հա­ջոր­դում է «Ցր­վե­նա զվեզ­դան», սա­կայն ակն­հայտ է, որ խմ­բա­յին պայ­քա­րի ա­վար­տին այս­տեղ կտես­նենք բո­լո­րո­վին այլ դա­սա­վո­րու­թյուն, այն­պես որ, ա­ռանձ­նա­պես սուգ ու շի­վան պետք չէ կա­պել «Օ­լիմ­պիա­կո­սի» ու «Տո­տեն­հե­մի» ու­նե­ցած մե­կա­կան միա­վո­րի հա­մար։
C ԽՈՒՄԲ
Ոչ մեկն էլ կաս­կած չու­ներ, որ այս­տեղ, հենց ա­ռա­ջին տու­րից սկ­սած, ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը խլե­լու էր «Ման­չեստր Սի­թին», որն այս տա­րի ակն­հայ­տո­րեն հնա­րա­վո­րինն ու անհ­նա­րինն է ա­նե­լու խա­ղար­կու­թյան գա­վա­թին տի­րա­նա­լու հա­մար։ Զագ­րե­բի «Դի­նա­մոն», ի­հար­կե, ա­մեն ինչ ա­րեց մր­ցակ­ցու­թյու­նից պատ­վով դուրս գա­լու հա­մար, սա­կայն «քա­ղա­քաբ­նակ­ներն» ի վեր­ջո ի­րենցն ա­րե­ցին, թե­պետ եր­կու գո­լի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թելն ա­ռանձ­նա­պես երևե­լի բան չես հա­մա­րի այս թի­մի հա­մար, որն ու­նի այդ­քան հզոր հար­ձակ­ման գիծ։
Ոչ պա­կաս հե­տաքր­քիր ստաց­վեց «Ա­տա­լան­տա»-«Շախ­տյոր» դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ ուկ­րաի­նա­ցի­նե­րը հա­վե­լյալ ժա­մա­նա­կում, կա­րե­լի է ա­սել մր­ցա­վա­րի սու­լո­ցի հետ մեկ­տեղ, գոլ խփե­ցին ու ի­տա­լա­կան յու­րօ­րի­նակ այս պրոյեկ­տին պար­տու­թյան մատ­նե­ցին 2։1 հաշ­վով։ «Շախ­տյո­րը» միա­վոր­նե­րով հա­վա­սար­վեց խոր­վա­թա­կան թի­մին՝ 3, իսկ խմ­բա­յի­նը զրո միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Ա­տա­լան­տան»։ Հա­մե­նայն դեպս այս խմ­բում թի­մե­րի փոքր-ինչ ան­սո­վոր տե­ղա­բաշ­խու­թյուն է։
D ԽՈՒՄԲ
Միան­գա­մայն տրա­մաբա­նա­կան էր, որ «Աթ­լե­տի­կոն» Ռու­սաս­տա­նից ե­րեք միա­վոր վաս­տա­կած պի­տի հե­ռա­նա, քան­զի քա­շա­յին խնդ­րի հարց կա, ու որ­քան էլ ռուս­նե­րը վեր-վեր թռ­նեն ի­րենց Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տի­վով», նույնն է, թե վերց­նենք ու ա­սենք՝ հա­յաս­տա­նյան եր­բեմ­նի եր­կաթ­գի­ծը սե­փա­կա­նաց­րած ռու­սա­կան ձեռ­նար­կու­թյու­նը կա­րո­ղա­ցել է աշ­խա­տան­քում ո­րա­կա­կան ինչ-ինչ պա­րա­մետ­րեր ա­պա­հո­վել։ Բնա­կա­նա­բար խոս­քը եր­կաթգ­ծում ի­րա­կա­նաց­ված թա­լա­նի մա­սին չէ, որ­տեղ ա­մեն ինչ ար­վել է հմ­տո­րեն ու բարձր ար­հես­տա­վար­ժու­թյամբ։ 0։2 հաշ­վով մադ­րիդ­ցի­նե­րին պարտ­վե­լու մեջ ա­նակն­կալ ո­չինչ չկա, խմ­բում ռու­սա­կան ա­կում­բը եր­րորդ տե­ղում հայ­տն­վե­լու խն­դիր ու­նի լու­ծե­լու ու ե­թե հա­ջո­ղի, դա մեծ նվա­ճում կլի­նի այդ երկ­րի ֆուտ­բո­լի հա­մար։
Խմ­բա­յին մյուս դի­մա­կա­յու­թյու­նում «Յու­վեն­տու­սը» «Բա­յե­րի» Թու­րին ժա­մա­նե­լը քթից հա­նեց՝ պար­տու­թյան մատ­նե­լով 3։0 հաշ­վով։ Գոլ խփած­նե­րից հի­շա­տա­կենք թերևս միայն Ռո­նալ­դուին, ո­րը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում ար­դեն 33-րդ թի­մի դար­պա­սը նվա­ճե­լու պա­տիվն է ու­նե­ցել ու այդ ար­դյուն­քով հա­սել լե­գեն­դար Ռաու­լին։
E ԽՈՒՄԲ
«Գենկ»-«Նա­պո­լի» դի­մա­կա­յու­թյու­նում գո­լա­զուրկ ոչ-ո­քին, հա­մե­նայն դեպս, այն ար­դյուն­քը չէր, որ սպաս­վում էր, սա­կայն տան­տե­րերն ա­մեն ինչ ա­րե­ցին սկու­դե­տեում գո­լա­ռատ խա­ղով ա­ռանձ­նա­ցող մր­ցակ­ցին հի­շեց­նե­լու հա­մար, որ սե­փա­կան տան օ­րենք­ներն ու­րի­շի վանք մտ­նե­լիս կա­րող են և չգոր­ծել։ Ա­սենք, որ «Գեն­կը» միան­գա­մայն ար­ժա­նիո­րեն վաս­տա­կեց խա­ղար­կու­թյան իր ա­ռա­ջին միա­վո­րը, իսկ «Նա­պո­լին» չորս միա­վո­րով միանձ­նյա գլ­խա­վո­րում է խմ­բա­յի­նը, քա­նի որ այս­տեղ նրա հիմ­նա­կան մր­ցա­կի­ցը՝ «Լի­վեր­պու­լը», այդ նույն ի­տա­լա­կան ա­կում­բից կրած պար­տու­թյան հետևան­քով լա­վա­գույն դեպ­քում կա­րող էր հայ­տն­վել լոկ երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Ա­ռաջ անց­նե­լով՝ ա­սենք, որ «Զալց­բուր­գը» փա­ռա­հեղ մր­ցա­կից ե­ղավ «մեր­սի­սայդ­ցի­նե­րին», ու դրա լա­վա­գույն վկա­յու­թյու­նը Յուր­գեն Կլո­պի այն մո­լոր­ված, փոքր-ինչ հի­մա­րա­վուն ժպիտն էր, որ The Best մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան ար­դյունք­նե­րով տար­վա լա­վա­գույն մարզ­չի դեմ­քին հայ­տն­վել էր այն բա­նից հե­տո, երբ տան­տե­րե­րը 0։3-ի պայ­ման­նե­րում կա­րո­ղա­ցան հա­շի­վը հա­վա­սա­րեց­նող գո­լը խփել։ Ե­թե այս խա­ղի առն­չու­թյամբ էլ դի­մենք հզոր Կիպ­լին­գի փա­ռա­հեղ բնո­րո­շում­նե­րին, ա­պա պի­տի փաս­տենք, որ «это была славная охота»։ Իրենց եր­կր­պա­գու­նե­րի հա­մար լի­վեր­պուլ­ցի­ներն այ­նուա­մե­նայ­նիվ կա­րո­ղա­ցան կոր­զել հաղ­թա­նակն ու խմ­բա­յի­նում հայ­տն­վել ոչ թե «Նա­պո­լիի», այլ լոկ օր­վա մր­ցակ­ցի հա­ջոր­դու­թյամբ։
F ԽՈՒՄԲ
«Բար­սե­լոն»-«Ին­տեր»։ Անդ­րա­դարձ կա­տա­րե­լով այս թի­մե­րը ներ­կա­յաց­նող եր­կր­նե­րի ներ­քին ա­ռաջ­նու­թյուն­նե­րին՝ հի­շեց­նենք, որ օր­վա մր­ցա­կից­նե­րից ա­ռա­ջի­նը լա լի­գա­յի ա­ռա­ջին յոթ տու­րում ար­դեն եր­կու պար­տու­թյուն «ճա­շա­կած» ու տաս­նե­րեք միա­վո­րով 4-7-րդ հո­րի­զո­նա­կան­նե­րը բա­ժա­նողն էր, երկ­րոր­դը՝ սկու­դե­տեի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րը՝ վեց խա­ղից հե­տո միա­վոր­նե­րի ա­ռա­վե­լա­գույն քա­նա­կով։
«Ին­տե­րը» փայ­լուն սկ­սեց ու ար­դեն եր­րորդ րո­պեից հաշ­վի մեջ ա­ռաջ ան­ցավ։ Նկա­տի ու­նե­նա­լով, որ Ան­տո­նիո Կոն­տեի գլ­խա­վո­րած թի­մե­րը հա­շիվ պա­հե­լու ինչ հմ­տու­թյուն ու­նեն, դժ­վար չէր պատ­կե­րաց­նել, թե ինչ վի­ճա­կում էին հայ­տն­վել տան­տե­րե­րը՝ այն էլ ի­րենց հա­մար մար­զա­կան այս վի­ճա­կում, ո­րը լա­վա­գույ­նի հետ շատ թույլ ա­ղերս­ներ ու­նի։ Ե­թե դի­մենք մեր հան­րահռ­չակ «Վար­դա­նանք» պատ­մա­վե­պի հե­ղի­նակ Դե­րե­նիկ Դե­միր­ճյա­նի գոր­ծա­ծած բա­ռամ­թեր­քին՝ կապ­ված պարս­կա­կան զոր­քի նկատ­մամբ հա­յոց զի­նու­ժի կի­րա­ռած տակ­տի­կա­յին, Կոն­տեի սա­նե­րը պար­զա­պես մա­շում էին կա­տա­լո­նյան ա­կում­բը, մինչև վրա հա­սավ հան­դիպ­ման 58-րդ րո­պեն՝ Լուիս Սուա­րե­սի սրըն­թաց գրո­հով։ Հա­շի­վը վե­րա­կան­գն­ված էր, սա­կայն բար­սե­լոն­ցի­նե­րը ծա­րա­վի էին ա­րյան։ Մե­սիի փայ­լուն փո­խան­ցու­մը նույն­քան փայ­լուն գո­լի վե­րա­ծեց այդ նույն Սուա­րե­սը, և կա­տա­լոն­ցի­նե­րը տո­նե­ցին հիաս­քանչ հաղ­թա­նակ։
Խմ­բա­յին մյուս մր­ցակ­ցու­թյու­նում Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ար­տագ­նա­յում 2։0 հաշ­վով հաղ­թա­նակ տո­նեց չե­խա­կան «Սլա­վիա­յի» նկատ­մամբ ու «Բար­սե­լո­նի» հետ չորս միա­վո­րով հայ­տն­վեց խմ­բա­յին ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում։
G ԽՈՒՄԲ
Դի­վի­զիո­նում այդ­պես էլ իր տե­ղը հս­տակ չգտ­նող, ի­նը միա­վո­րով 11-14-րդ տե­ղե­րը կի­սող «Լիո­նը» վերց­րեց ու ար­տագ­նա­յում ֆուտ­բո­լա­յին մի ողջ դա­սա­խո­սու­թյուն կար­դաց մինչև վեր­ջին տու­րի պար­տու­թյու­նը բուն­դես­լի­գան գլ­խա­վո­րող «Լայպ­ցի­գին», ու ի­րա­վի­ճա­կի ողջ ան­հե­թե­թու­թյունն այն է, որ որ­քան հեշ­տու­թյամբ էին հյու­րե­րը գտ­նում տան­տե­րե­րի դար­պա­սը տա­նող ճամ­փան, այն­քան ծանր էր գեր­մա­նա­ցի­նե­րի հա­մար նույն բանն ա­նե­լը, ու նրանք այդ­պես մո­լոր­ված էլ մնա­ցին ի­րենց ո­րո­նում­նե­րում։ Այս հան­դիպ­ման 0։2 հա­շի­վը տու­րի ա­նակն­կալ­նե­րից էր։ Միան­շա­նակ։
Ինչ վե­րա­բե­րում է խմ­բա­յին երկ­րորդ՝ «Զե­նիթ»-«Բեն­ֆի­կա» դի­մա­կա­յու­թյա­նը, ա­պա իր հար­ձակ­ման գծի ա­ռա­ջա­տա­րին ան­ցած տրանս­ֆե­րա­յին պա­տու­հա­նում վա­ճառ­քի հա­նած պոր­տու­գա­լա­կան ա­կում­բը հյու­րըն­կալ­վե­լիս չկա­րո­ղա­ցավ լր­ջո­րեն դի­մա­կա­յել ռու­սա­կան ա­կում­բին ու պարտ­վեց 1։3 հաշ­վով։ Այս հաղ­թա­նա­կից հե­տո օր­վա մր­ցա­կից­ներն ա­ղյու­սա­կի հա­կա­դիր բևեռ­նե­րում են։ Ռուս­նե­րը չորս միա­վո­րով ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում են, զրո միա­վոր ու­նե­ցող պոր­տու­գա­լա­ցի­նե­րը՝ չոր­րորդ։ Այս­տեղ էլ ա­հա այս­պի­սի ու­րա­խու­թյուն։
H ԽՈՒՄԲ
Այս­տեղ հո­լան­դա­կան «Ա­յաք­սը» տո­նեց իր երկ­րորդ հաղ­թա­նակն ու դար­ձյալ 3։0 հաշ­վով։ Դե ինչ, զար­մա­նա­լի կա­յու­նու­թյուն։ Մի խոս­քով, օր­վա մր­ցակ­ցին՝ «Վա­լեն­սիա­յին» (1։0 հաշ­վի դեպ­քում տան­տե­րե­րը չեն կա­րո­ղա­ցել անվ­րեպ ի­րաց­նել տասն­մեկ­մետ­րա­նո­ցը), ար­ժա­նաց­նե­լով ա­ռա­ջին տու­րի մր­ցակ­ցի՝ «Լի­լի» բախ­տին, որն իր հեր­թին ան­չափ ծանր մր­ցա­կից ու­նե­ցավ՝ ի դեմս անգ­լիա­կան գրան­ցում ու­նե­ցող «ազն­վա­կան­նե­րի»։ Հան­դիպ­ման ըն­թաց­քում ֆրան­սիա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցել են ժա­մա­նա­կա­վո­րա­պես վե­րա­կանգ­նել հաշ­վի հա­վա­սա­րու­թյու­նը, սա­կայն խա­ղա­վար­տին «Չել­սին», ի հա­շիվ Վի­լիա­նի կող­մից դար­պա­սի գրավ­ման, կա­րո­ղա­ցել է հաղ­թա­նակ կոր­զել։ Լոն­դոն­ցի­ներն այս խա­ղում վաս­տա­կե­ցին ի­րենց ա­ռա­ջին միա­վոր­ներն ու, ի հա­շիվ հա­վե­լյալ գոր­ծա­կից­նե­րի, շր­ջան­ցե­ցին իս­պա­նա­կան ա­կում­բին։
ԱՄ­ՓՈ­ՓՈՒՄ
Չեմ­պիոն­նե­րի լի­գան փայ­լուն խա­ղեր դի­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մար­զա­սե­րին, ու կաս­կած չկա, որ այս մի­տու­մը շա­րու­նակ­վե­լու է տու­րից տուր՝ մինչև փլե­յօ­ֆյան փուլ՝ պսակ հան­դի­սա­ցող իր եզ­րա­փակ­չով։ Բա­րե­բախ­տա­բար, ա­մեն տուր առն­վազն մի քա­նի եզ­րա­փակ­չի եր­ջան­կու­թյուն է պարգևում, ու դա գո­նե լու­սա­վոր բան է մեր այս ան­կա­յուն, ա­նո­րո­շու­թյան մեջ թար­թա­փող օ­րե­րում։ Այս­պես ա­սե­լով՝ դուք, ա­յո, միան­գա­մայն ճիշտ հաս­կա­ցաք, որ ես նկա­տի ու­նեմ Նի­կա­րա­գուան։
Թե՞ ձեր հան­ցա­վոր մտայ­նու­թյամբ դուք մի այլ եր­կիր կար­ծե­ցիք։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Это была славная охота`

Դիտվել է՝ 5751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ