Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ռուսաստանը մեզ ժամանակակից զենք չի մատակարարում

Ռուսաստանը մեզ ժամանակակից զենք չի մատակարարում
17.11.2019 | 16:22

Ռուսաստանը չի ցանկանում մեզ ժամանակակից զենք մատակարարել։ Այս մասին գրում է vedomosti.ru կայքը՝մեջբերելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ երեկ արած հայտարարությունը։


Նա հիշեցրել է, որ Բելառուսն իր գումարներով ՌԴ-ից վերջերս Су-30СМ ինքնաթիռներ է գնել, ինչով իրենք նաև Ռուսաստանի բնակչության անվտանգությունն են ապահովում։ «Հետևաբար՝ ինչո՞ւ մեզ չօգնել: Մենք զենքից օգտվել կարողանում ենք ռուսներից ոչ պակաս, բայց դրա համար ահռելի գումար ենք վճարում»,- ասել է Բելառուսի նախագահը։
Ըստ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Լուկաշենկոյի հայտարարությունը վկայումն է այն բանի, որ Բելառուսի նախագահը հույս ունի կործանիչներն անվճար ստանալ:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ