ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Երկու լա­րի վրա

Երկու լա­րի վրա
22.11.2019 | 00:23

Չնա­յած ԲՀԿ-ն վս­տա­հեց­նում է, թե «Վեր­նա­տան» ձևա­չա­փին չի միա­նա­լու, բայց Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը Ծա­ռու­կյան չէր լի­նի, ե­թե այս ան­գամ էլ սե­փա­կան քա­ղա­քա­կան հե­տագ­ծին հա­վա­տա­րիմ չմ­նար։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ԲՀԿ-ն հրա­վե­րը չի ըն­դու­նել ու չի գնա­ցել «Վեր­նա­տան» հա­վա­քին, բայց այս հա­վա­քի «կո­րի­զին» իր խո­ղո­վակ­նե­րով վս­տա­հեց­րել է, որ նրանց մտա­հո­գու­թյուն­նե­րը կի­սում են ու նրանց հետ են։ Սա­կայն սա չի խան­գա­րել Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին, որ միա­ժա­մա­նակ այլ ուղ­ղու­թյամբ էլ հա­վաս­տում­ներ շռայ­լի։ Վեր­ջին շր­ջա­նում ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի քն­նա­դա­տա­կան ե­լույթ­նե­րից հե­տո էլ Ծա­ռու­կյա­նը շտա­պել է այս ուղ­ղու­թյամբ էլ հար­ցե­րը կար­գա­վո­րել։ Սե­փա­կա­նա­տի­րոջ վե­րած­ված ԲՀԿ ա­ռաջ­նոր­դը Նի­կոլ Փա­շի­նյա­նին էլ այլ խո­ղո­վակ­նե­րով հա­վաս­տիաց­րել է, որ նրա կող­քին է և ա­ջակ­ցում է «հե­ղա­փո­խա­կան գա­ղա­փար­նե­րին»։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ