ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Գևորգ Գևորգյան. Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել

Գևորգ Գևորգյան. Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել
27.01.2020 | 17:32

Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել: Սրանով ի ցույց դրեց իր ինքնանպատակ պայքարը ՍԴ նախագահի դեմ: Այլևս միակ փրկօղակը, որի վրա հենվում է, մնացել է իր պոպուլիստական և մանիպուլիացիոն տաղանդը: Փաստարկներից զուրկ, մերկապարանոց մեղադրանքներից բացի ոչինչ չկարողացավ ասել, թե ինչու է հետապնդում ՍԴ նախագահին: Բայց քանի որ չաչանակության վարպետ է, դիմեց հերթական մանիպուլիացիոն տրյուկին, իբր Հրայր Թովմասյանի մասին անհերքելի փաստերից տեղյակ են եղել երեք հոգի, որից երկուսն հիմա իր դեմ են, այսինքն՝ ժողովու´րդ, չհավատա´ք իրենց, ես մենա´կ եմ, կողքիս կանգնե´ք: Խաբված ժողովրդին կրկին անգամ խաբելու և օգտագործելու հերթական հնարքին դիմեց, խոստանալով տնտեսական աննախադեպ աճ: Հանուն իշխանության, իր ձեռագրին հավատարիմ՝ կրկին հիմնվեց ժողովրդի միջև բաժանարար գծեր քաշելու, իրար դեմ թշնամացնելու իր փորձված զենքի վրա:

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ