ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.02.2020 | 00:13
Ըն­դա­ռաջ գնար նրանց, ո­րոնք ար­դա­րու­թյուն են գոր­ծում և հի­շում քո ճա­նա­պարհ­նե­րը։ Եվ ա­հա դու բար­կա­ցար, ո­րով­հետև մենք մեղք գոր­ծե­ցինք և դրա հա­մար էլ մո­լոր­վե­ցինք։ Մենք ա­մենքս պիղծ դար­ձանք, և մեր ամ­բողջ ար­դա­րու­թյու­նը դաշ­տա­նի շո­րե­րի նման­վեց, մեր ա­նօ­րե­նու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով մենք ա­մենքս ցած թափ­վե­ցինք ինչ­պես տերև. հող­մե­րը քշե­ցին մեզ։ Ոչ մե­կը չի կան­չում քո ա­նու­նը, ոչ ոք չի մտա­ծում քեզ ա­պաս­տան դարձ­նել. ա­հա թե ին­չու քո ե­րե­սը մեզ­նից շր­ջե­ցիր և մեր մեղ­քե­րի հա­մար մեզ դա­տա­պար­տե­ցիր։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 64. 5-7
Դիտվել է՝ 2269

Մեկնաբանություններ