ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Գագիկ Ծառուկյան. Ոչ թե պետք է լինի 9, այլ՝ 100 բալ

Գագիկ Ծառուկյան. Ոչ թե պետք է լինի 9, այլ՝ 100 բալ
11.02.2020 | 16:12

Մենք դեմ ենք բալային համակարգին, որովհետև նախ դրա համար պետք է կարողանան լիարժեք պայմաններ ստեղծել, ճանապարհները լայնացնեն, կանգառներ լինեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Երթուղայինների վարորդների համար ուրիշ բալային համակարգ պետք է լինի, անձնական մեքենաներ վարողների համար՝ ուրիշ։ Ոչ թե պետք է լինի 9, այլ՝ 100 բալ», - ասաց նա։ Անդրադառնալով ավտոներկրողների խնդիրներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նրանցից ոմանք տունն են գրավադրել, միջոցներ հայթայթել Հայաստան մեքենաներ բերելու համար, բացի այդ՝ պարտաճանաչ կատարել են հարկային պարտավորությունները։
«Պետք է մարդկանց տեր կանգնել։ Պատասխանատու մարդիկ վաղուց արդեն պետք է Ղազախստանում և Ռուսաստանում լինեին, որ մեր ժողովուրդը կորուստ չկրեր, անտուն չմնար», - ասաց նա։

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ