ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
28.02.2020 | 11:13
…ժո­ղո­վուրդ ան­վան տակ քո­ղարկ­վող «սպի­տակ­նե­րի» քա­նակն այս պա­հին շատ չէ, ա­վե­լին` նրանք փոք­րա­մաս­նու­թյուն են, բայց խիստ ագ­րե­սիվ ու կեղ­ծա­րար, նրանք ի­րենք ի­րենց մե­ծա­մաս­նու­թյուն հռ­չա­կած փոք­րա­մաս­նու­թյուն են: Նաև ան­շուշտ, այս պա­հին էլ պո­ղոս­նե­րի վար­չա­պետն ու­նի ա­ջա­կից­նե­րի մի ստ­վար զանգ­ված: Մի կող­մից դա դա­վա­ճան ամ­բոխն է` հիմ­նա­կա­նում բաղ­կա­ցած ոհ­մա­կա­յին հո­գե­բա­նու­թյուն կրող, երբևէ գիրք չկար­դա­ցած, երբևէ փող չաշ­խա­տած, իր դժ­բախ­տու­թյու­նը այ­լոց մեջ ո­րո­նող, հան­րա­յին ու անձ­նա­կան կյան­քում երբևէ ոչ մի հա­ջո­ղու­թյուն չար­ձա­նագ­րած ա­նաստ­ված­նե­րի զանգ­վա­ծից, մյուս կող­մից` հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան օ­պոր­տու­նիստ­ներն են, ո­րոնք սո­ցիա­լա­կան վե­րե­լա­կով դե­պի վե­րին հար­կեր կա­րող են բարձ­րա­նալ միայն այ­լան­դակ ժա­մա­նակ­նե­րում:
Միհ­րան ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ
ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր
Դիտվել է՝ 2738

Մեկնաբանություններ