Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու հարցով Գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով

Ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու հարցով Գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով
17.05.2020 | 00:49

Ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու հարցով Գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցերի մասին՝ մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումն ակնհայտ անհանգստություն է առաջացել, կա՞ն կառավարության կամ որևէ ուժային կառույցում ցուցակագրված անձինք, որոնցից սկսվելու է բռնագանձման գործընթացը, և ինչիպսի՞ն է լինելու գործընթացը Ucom ընկերության, Մանվել Գրիգորյանի ունեցվածքի պարագայում, որոնք արդեն իսկ գրավադրված են:


«Ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու հարցով գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցերի մասին: Կառավարության խնդիրը քաղաքական կամք արձանագրելն էր, որ ապօրինի գույքը պետք է վերադարձվի, և հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, քաջալերենք, որ այդ պրոցեսը տեղի ունենա մաքսիամալ արդյունավետ: Մենք ցուցակներ չենք ձևավորում, ցուցակները իրենք՝ կոռուպցիոներներն են ձևավորել իրենց գործունեությամբ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 3548

Մեկնաբանություններ