Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հակառակորդը Տավուշի սահմանապահ գյուղերին 150 միլիոն դրամի վնաս է հասցրել

Հակառակորդը Տավուշի սահմանապահ գյուղերին 150 միլիոն դրամի վնաս է հասցրել
23.07.2020 | 15:14

Կառավարության նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզին: Որոշումը պայմանավորված է հայ -ադրբեջանական սահմանին վերջին իրադարձություններով: ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Տավուշի սահմանամերձ համայքներին 150 միլիոն դրամի վնաս է հասցվել, առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փուլում նախնական արագ գումար են հատկացնում, որ աշխատանքները սկսեն:

«Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե ու ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ գյուղերի բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն: Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է», - ասաց Փաշինյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ասաց, որ եղել է Տավուշում: «Վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն 7 տան վերականգնման աշխատանք է ընթանում, նաև 10 տան մաքրման աշխատանքներ են կատարվում», - ասաց նա:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ