Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի նսե­մաց­րեք ձեր զին­վո­րի հաղ­թա­նա­կը

Մի նսե­մաց­րեք ձեր զին­վո­րի հաղ­թա­նա­կը
14.07.2020 | 13:14

Որ­քան գի­տեմ, մեր ռազ­մա­կան դոկտ­րի­նում չկա մի կետ, ո­րով մենք ձգ­տում ենք Իս­րա­յե­լին նման­վել, երբ կա­նայք ևս պի­տի պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան անց­նեն։ Այդ դեպ­քում շատ հե­տաքր­քիր է, թե ին­չու է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի տի­կի­նը զին­վո­րա­կան հա­գու­կա­պով ներ­կա­յա­նում, կո­մուֆ­լյաժ հա­գած գնում դիր­քեր։ Ո՞վ է ա­սել, որ պա­տե­րազ­մի մա­սին խո­սե­լիս կամ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լիս վար­չա­պե­տի տի­կի­նը պի­տի «ֆի­դա­յու­հու» նման քա­րե­րին բարձ­րա­նա, զին­վո­րա­կան հա­մազ­գեստ հի­շեց­նող պի­ջակ կրի, բայց պարտ­վո­ղի հո­գե­բա­նու­թյամբ, խա­ղա­ղու­թյուն մու­րա­լով հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նի։ Ո՞վ է նրա խա­ղա­ղա­սի­րու­թյան կո­չի հաս­ցեա­տե­րը։ Մեկ ան­գամ ա­ռանց հա­մա­պա­տաս­խան ար­դու­զար­դի թող բա­ցատ­րի հայ հան­րու­թյա­նը, թե ով է իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հաս­ցեա­տե­րը, ում է խա­ղա­ղա­սի­րու­թյուն քա­րո­զում։ Քեզ մոր­թե­լու ան­հա­գուրդ ցան­կու­թյուն ու­նե­ցող թուր­քի՞ն։ Հայ­կա­կան կող­մը եր­բեք նա­խա­հար­ձակ չի ե­ղել, եր­բեք, դրա հա­մար մեզ խա­ղա­ղու­թյան տրա­մադ­րե­լը նույնն է, թե ա­սել՝ թշ­նա­մու ա­ռաջ դռ­նե­րը լայն բա­ցիր, ո­րով­հետև մենք ըն­դա­մե­նը մեր հո­ղում ապ­րե­լու ի­րա­վունքն ենք ա­րյու­նով վաս­տա­կել ու վաս­տա­կում։


Ա­մեն ան­գամ, երբ Ան­նա Հա­կո­բյա­նը, «խա­ղա­ղա­սե­րի» թիկ­նոցն ու­սե­րին գցած, ինչ-որ ա­նա­տամ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում, ու­զում ես հաս­կա­նալ, թե որն է նրա ի­րա­կան նպա­տա­կը։ Այս էլ ո­րե­րորդ ան­գամ նա իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­մար այն­պի­սի հա­տու պա­տաս­խան է ստա­նում Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին տիկ­նո­ջից, որ զար­մա­նում ես, մինչև ուր է պա­տաստ­վում գնա­լու այս տի­կի­նը։ Քո զին­վո­րը պատ­վով հետ է շպր­տում թշ­նա­մուն, իսկ դու դար­դո­տած խո­սում ես, թե «ադր­բե­ջա­նա­կան կող­մը մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում տվել է 4 զոհ»: ՈՒ այս սր­տա­ցա­վու­թյու­նը դրսևոր­վում է մի թշ­նա­մու հան­դեպ, որն ա­մեն հար­մար պա­հին քո վի­զը կտ­րե­լու, քնած հա­յին կաց­նա­հա­րե­լու և հե­րո­սա­նա­լու է, ա­վե­լին օ­րը 25 ան­գամ հայ­տա­րա­րում է, թե Երևանն ի­րենցն է, հայն էլ պատ­մու­թյուն չու­նի։
Այս­քա­նից հե­տո ու­զում ես հարց­նել իս­կա­պե՞ս հա­վա­տում եք, թե գլ­խով հնա­րա­վոր է պատ ջար­դել, ի­մա՝ ցե­ղաս­պա­նից մար­դա­սի­րու­թյուն պա­հան­ջել, թե՞ ա­մեն ինչ շատ լավ հաս­կա­նա­լով ու հա­տուկ նպա­տա­կով նման ար­շավ եք ի­րա­կա­նաց­նում։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ