Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ուրուգվայը միանում է անհապաղ հրադադար հաստատելու կոչերին

Ուրուգվայը միանում է անհապաղ հրադադար հաստատելու կոչերին
29.09.2020 | 13:21

Ուրուգվայի կառավարությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, ասված է Արտաքին հարաբերությունների նախարարության հայտարարությունում:

«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման առթիվ, Ուրուգվայի կառավարությունը իր մտահոգությունն է հայտնում այս նոր սրացման կապակցությամբ, որը ռիսկի տակ է դնում տարածաշրջանում կայունությունը, և հայտնում է իր զորակցությունը այդ գործողություններով պայմանավորված տուժածներին և զոհերի ընտանիքներին», - նշված է հայտարարությունում:
«Ուրուգվայը միանում է միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների կոչերին` երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադար հաստատելու համար, ինչը կդադարեցնի նրանց բաժանող վեճի խորացումը և թույլ կտա վերականգնել երկխոսության և բանակցությունների մթնոլորտը և հանդիսանում է հակամարտության խաղաղ կարգավորման համար անփոխարինելի պայման` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում», - հայտարարում է արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ