Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Նիկոլ Փաշինյան. Պուտինի հետ չի քննարկվել Մոսկվայի ռազմական միջամտության հնարավորությունը

Նիկոլ Փաշինյան. Պուտինի հետ չի քննարկվել Մոսկվայի ռազմական միջամտության հնարավորությունը
30.09.2020 | 17:00

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին Ռուսաստանի ռազմական միջամտության հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկվել, Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բանակցությունների օրակարգում նման հարց չկար», - նշել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ