Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստեփանակերտը չի տարհանվելու

Ստեփանակերտը չի տարհանվելու
03.10.2020 | 10:11

Արցախին ուղարկված ֆինանսական օգնությունը ընդհանուր առմամբ գերազանցում է 19 միլիոն դոլարը, ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան:


Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերը հրթիռակոծելուն, Մարտիրոսյանը հայտնեց, որ ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով և վնասների գնահատումն իրականացնելու է: «Մենք արդեն վաղվանից սկսելու ենք խաղաղ բնակչության շրջանում բնակելի տների, շենքերի և այլ օբյեկտների վերանորոգում և վերականգնում», - ասաց պետնախարարը: Մարտիրոսյանը նշեց, որ Ստեփանակերտը չի տարհանվելու, տարհանվել են միայն մի քանի գյուղեր, «որոնք գտնվում են ճակատից մի քանի կմ հեռավորության վրա»:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ