Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ինչ անել օդային տագնապի դեպքում

Ինչ անել օդային տագնապի դեպքում
03.10.2020 | 10:15

Օդային տագնապ ազդանշանը տրվում է շչակներով, միասնական տեղեկատվական շտաբում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։

«Եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս արագ վերցնել ձեզ հետ առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր, առանց խուճապի մատնվելու ուղևորվեք դեպի մերձակա պաշտպանական կառույցները», - ասաց Էդան Սնգրյանը։ Դրսում գտնելու դեպքում պետք է անհապաղ գնահատել իրավիճակը, առանց խուճապի մատնվելու որոշել ամենաապահով տարածքը, ուղևորվել պաշտպանական կառույցները։ Տրանսպորտային միջոցներում գտնվողներին էլ ԱԻն պաշտոնյան հիշեցրեց՝ անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցները, դուրս գալ տրանսպորտային միջոցներից և հնարավորինս կարճ ճանապարհով ուղևորվել մերձակա պաշտպանական կառույցները։

Դիտվել է՝ 7411

Մեկնաբանություններ