Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է չեզոքություն պահպանեն

Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է չեզոքություն պահպանեն
03.10.2020 | 13:29

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե շարունակեն չեզոքություն պահպանել: Al Jazeera- ին հարցազրույցում նա ասել է. «Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան) պետք է շարունակեն միասին աշխատել, եթե բոլորը չեզոքություն պահպանեն»:

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ