Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանում ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը

Ադրբեջանում ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը
04.10.2020 | 14:03

Ադրբեջանում «Կովկասյան հանգույց»-ի աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սադիխովը հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, և իբր նրանց է փոխանցել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ծրագիրը, նրանք էլ փոխանցել են հայկական կողմին: Ադրբեջանցիները չէին էլ կասկածում իրենց բարձրաստիճան զինվորականին, թուրքական հատուկ ծառայություններն են կարողացել բացահայտել նրան: Տեղեկություն կա նաև, որ գեներալ Փոլադ Հաշիմովը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշում, հուլիսյան մարտերում ոչնչացվել է Սադիխովի դավաճանության պատճառով:

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ