Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ տեսակապի ձևաչափով: Գերմանիայի կառավարության մամլո ծառայությանը հաղորդել է, որ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության առնչությամբ Գերմանիայի կանցլերը կողմ է արտահայտվել կրակի դադարեցմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցություններին, որոնք էական առաջընթացի ուղղված կլինեին»,- ասվում է հաղորդագրությունում: