Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է 20 քաղաքացիական անձ

Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է 20 քաղաքացիական անձ
11.10.2020 | 14:24

Պատերազմի սկզբից` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը, ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 20 քաղաքացիական անձ՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ, ասված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցում: Մարմնական վնասվածքներ է ստացել 101 մարդ: 120 քաղաքացիական բնակավայր է թիրախավորվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից, արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Լրջորեն վնասվել է 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային է:


Ադրբեջանական կողմը երեկ մինչև կեսօրը հաղորդել էր, որ սեպտեմբերի 27-ից սկսած 31 զոհ է ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում, որից 5-ը երեխաներ և 5-ը կանայք: Ըստ ադրբեջանական կողմի` 168 քաղաքացի վիրավորվել է, վնասվել է 142 քաղաքացիական օբյեկտ և ավելի քան 1050 բնակելի տուն: Նշում են նաև, թե կիրառվել են կասետային բնույթի հրթիռային միջոցներ:

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ